Ես չեմ ցանկացել առաջադրվել, ես վստահում եմ իմ կուսակից ընկերներին: Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Tert.am-ի հարցին, որ ըստ մամուլի՝ Նիկոլ Փաշինյանի և իշխող ուժի կողմից դժգոհություններ կան քաղաքի կառավարման մասով և որ տապալվել եք քաղաքի կառավարումը, Հայկ Մարությանը պատասխանեց. «Բացարձակ այդպիսիբան չկա: Ծիծաղելի է տապալման մասին խոսելը, մենք բոլոր ուղղություններով շատ մեծ նվաճումներ ունենք»:
Քաղաքապետը հայտնեց, որ տրանսպորտային նոր ցանցի վերջնական փաթեթն արդեն ուղարկվել է կառավարություն, բայց ցանցի ներդրման համար առնվազն 2 տարի ժամանակ է պետք:
«Անցած շաբաթ եղել է կառավարությունում քննարկում: Կառավարությունում նույնպես հավանություն են տվել բոլոր մոտեցումներին, որոնք մենք ներկայացրել ենք: Իմ մոտեցումն է, որ Երևանի տրանսպորտը լինի համայնքային: Եթե ոչ 100 տոկոս, ապա 50 տոկոսից ավելին: Պետությունը պետք է անի, որպեսզի մաքսիմալ էժան: 20 տարի տրանսպորտային ցանցը չի փոխվել, դուք ուզում եք 2-3 ամսում լինի, սա մեծ աշխատանք է, որը մեր թիմը կատարում է: Արդեն մենք պատրաստ ենք, որպեսզի վերջնական փուլ մտնենք: Եվ ուզում եմ ընդգծել, որ նախընտարական ծրագիրը ես և իմ թիմը ներկայացրել ենք 5 տարվա համար: Այսինքն, 5 տարվա ընթացքում պետք է լինի խոստումները»,- ասաց նա:
Հայկ Մարությանը անդրադառնալով աղբահանության խնդրին և «Սանիտեկ» ընկերության հետ աշխատանքին, ասաց. «Չգիտես ոնց, Սանիտեկ ընկերության ավտոպարկը և օֆիսները գտնվում են նախորդ քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի հոր տարածքում՝ վարձակալությամբ: Շատ շատ հետաքրքիր փաստեր կան, որոնց ծանոթանալով հասկանում ենք՝ ինչու հենց մեկ ընկերություն հաղթել»:
Tert.am-ի հարցին՝ ինչպես եք վերաբերում այն փաստին, որ հեռուստատեսությամբ պարբերաբար հեռարձակվում են Ձեր մասնակցությամբ գովազդներ և ֆիլմեր, Հայկ Մարությանը պատասխանեց. «Ես ուրախ եմ և հպարտ եմ, որ տարիներ ի վեր կարողացել եմ ուրախացնել մեր հայրենակիցներին և շատ ուրախ եմ, որ այսօր դա ևս ցուցադրվում է և ևս ժպիտ է պարգևում մարդկանց»:
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01