Կոտայքի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար Կոտայքի մարզպետարանը ՀՀ ՏԿԵՆ հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանն էր ներկայացրել շուրջ 70 ծրագրային հայտեր ՀՀ պետական բյուջեից սուբվենցիաների միջոցով համաֆինանսավորվելու նպատակով:
Նախարարությունից հայտնում են, որ ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստերի ընթացքում քննարկվել և արդեն հավանության են արժանացել այդ հայտերից 26-ը։
Հաստատված ծրագրերով կհիմնանորոգվեն ու կբարեկարգվեն ճանապարհներ, փողոցներ, մայթեր, կանցկացվեն արտաքին լուսավորության համակարգեր, կկառուցվեն խմելու ջրի նոր ջրագծեր, կվերանորոգվեն մանկապարտեզներ, բուժ.հաստատություններ, կգազիֆիկացվեն համայնքներ ու թաղամասեր և այլն:
Արդեն իսկ հաստատված ծրագրային հայտերն են.
• Բալահովիտ համայնք- ճանապարհների բարեկարգում
• Գետարգել համայնք – նոր թաղամասի գազիֆիկացում
• Բյուրեղավան համայնք -«Ա. Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ի թվային հետազոտության սենյակի կառուցում և սանհանգույցների վերանորոգում
• Չարենցավան համայնք – կենտրոնական բանուկ փողոցների, մայթերի և թաղամասերի ասֆալտապատ մակերեսների հիմնանորոգում
• Կամարիս համայնք – համայնքի 1-ին փողոցի արտաքին լուսավորության ցանցի վերականգնում
• Կամարիս համայնք – համայնքի 2-րդ փողոցի խմելու ջրի ջրագծի կառուցում
• Կամարիս համայնք – ոռոգման ջրի խորքային հորի հորատում
• Սոլակ համայնք – ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում
• Եղվարդ համայնք – Զովունիի խմելու ջրի ջրագծի կառուցում
• Եղվարդ համայնք – Եղվարդի թիվ 2 մսուր-մանկապարտեզի վերանորոգում
• Նոր Երզնկա համայնք – ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում
• Նոր Երզնկա – համայնքի նոր թաղամասի գազիֆիկացում
• Գեղաշեն համայնք – խմելու ջրի ջրագծի կառուցում
• Քասախ համայնք – Սգո սրահի վերանորոգում
• Քասախ համայնք – բուժամբուլատորիայի շենքի մի հատվածի վերանորոգում և հարակից տարածքի բարեկարգում
• Քասախ համայնք – համայնքային ճանապարհների ասֆալտապատում
• Քասախ համայնք – Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի վերակառուցում
• Քասախ համայնք –համայնքի գազիֆիկացում
• Քասախ համայնք – խմելու ջրի ջրագծի կառուցում
• Ակունք համայնք– Հատիսի խմելու ջրի մայր ջրատարի հիմնանորոգում
• Առինջ համայնք – ճանապարհների բարեկարգում
• Քանաքեռավան համայնք – գիշերային լուսավորության անցկացում
• Արզնի համայնք – Գետաշեն թաղամասի ճանապարհների ասֆալտապատում
• Պտղնի համայնք – ներհամայնքային ճանապարհների բարեկարգում
• Գետամեջ համայնք – ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգում
• Մեղրաձոր համայնք – Աղավնաձոր գյուղի մանկապարտեզի շենքի կապիտալ նորոգում:
ՀՀ ՏԿԵՆ ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի առաջիկա նիստերի ընթացքում կքննարկվեն նաև Կոտայքի մարզից ներկայացված մյուս ծրագրային հայտերը:
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01