Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 14-ից 17-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 130 դեպք, այդ թվում՝ 10-ը նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 25, անձնական ունեցվածքի գողության 20, ծեծի 12, խարդախության 11, թմրամիջոցի հայտնաբերման 8, յուրացման կամ վատնման 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պետական սահմանն ապօրինի հատելու և սպանության սպառնալիքի 3-ական, հարկերից խուսափելու, գույքի դիտավորությամբ վնասման, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, փաստաթղթի կեղծիքի ու անառակաբարո գործողություններ կատարելու 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առևանգման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, դրամանենգության, համակարգչային հանցագործության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, մշակումն արգելված թմրանյութեր, ցանելու կամ աճեցնելու, ծեծի կամ այլ բռնի գործողության փորձի, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, հեղինակային և հարակից իրավունքները խախտելու, անձի առևանգման, սպառնալիքի և ազատությունից ապօրինի զրկելու, սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու, փաստաթղթի հափշտակության, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք պահելու, աշխատանքային անվտանգության կանոնները խախտելու ու գույքն անզգուշությամբ վնասելու 1-ական դեպք: Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 13 հետախուզվող, կամավոր ներկայացել է 7-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4, մարմնական վնասվածք հասցնելու 2, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, ավտոմեքենա փախցնելու և այլ հանցագործության 1-ական դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 42 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն © shamshyan.com
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01