Հունիսի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին՝ ուղեկցությամբ Մելբուռնի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Խաչեր քահանա Հարությունյանի: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Տեր Խաչեր քահանան Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ մինչև Հայաստան ժամանելը ավստրալահայերն ուխտավորաբար այցելել են Երուսաղեմ և այժմ մինչև վերադառնալը ցանկանում են նաև հաղորդակցվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սրբությանն ու զորությանը և ստանալ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական օրհնությունը: Այցից իրենց տպավորությունները ներկայացրին նաև ուխտավորները:
Վեհափառ Հայրապետը, իր օրհնությունը փոխանցելով հայորդիներին, անդրադարձ կատարեց տարեսկզբին Ավստրալիա կատարած իր հովվապետական այցին` փաստելով հայ համայնքի հայաշունչ և եկեղեցասեր կյանքի մասին: Նորին Սրբությունը գոհունակությամբ ընդգծեց Մելբուռնի հայ համայնքի համախմբվածությունն իրենց հոգևոր հովվի շուրջ` նշելով, որ հոգևորականի այդչափ սիրված լինելն է երաշխիքը համայնքի պայծառության և հայկական ինքնության պահպանության:
Զրույցի ընթացքում Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը կարևորեց երիտասարդների ներգրավվածությունը համայնքային կյանքում և դրան միտված բազմապիսի ծրագրերի իրականացումը:
Վեհափառը վստահությամբ արձանագրեց, որ այս ճամփորդությունն առավել պետք է զորացնի հայորդիներին իրենց հավատքի մեջ, որպեսզի վերադառնալուն պես առավել նախանձախնդրությամբ շարունակեն իրենց ազգային առաքելությունը և բարի օրինակ լինեն իրենց զավակների համար:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուխտավորներին մաղթեց, որ Աստված նորոգի նրանց ուխտը՝ մշտապես պահելով Իր սիրո և խնամքի ներքո:
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01