Ռուսաստանի Պետական դուման ընդունել է օրենք ԽՍՀՄ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ Փոքր եւ միջին հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրի (ՓՄՀՀՊ) դադարեցման մասին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ Մայիսի 30-ին այդ օրինագիծը Պետդումայի քննարկմանն էր ներկայացրել Վլադիմիր Պուտինը։ Փաստաթղթին հավանություն են տվել միջազգային գործերի պրոֆիլային կոմիտեն եւ երկու համակատարող կոմիտեներ՝ անվտանգության եւ պաշտպանության գծով։ Նախագահին իրավունք է տրվում ընդունել որոշում պայմանագրի գործողության վերսկսման մասին, «եթե իրավիճակը փոխվի եւ ԱՄՆ-ը վերադառնա իր պարտավորությունների կատարմանը», ընդգծել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։ Դաշնության խորհրդում ՌԻԱ «Նովոստի»-ին տեղեկացրել են, որ սենատորները նախատեսում են դիտարկել օրինագիծը հունիսի 26-ի նիստում եւ հավանություն տալ դրան։ Փոքր (500-ից մինչեւ հազար կիլոմետր) եւ միջին (հազարից մինչեւ 5,5 հազար կիլոմետր) հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագիրը համաձայնագիր է ԽՍՀՄ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ, որը ստորագրվել է 1987-ին։ Կողմերը պարտավորվել են ոչնչացնել ցամաքային բալիստիկ եւ թեւավոր հրթիռների բոլոր համալիրները, ինչպես նաեւ չարտադրել, չփորձարկել եւ չծավալել դրանք ապագայում։ 2018-ի հոկտեմբերին Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Վաշինգտոնը դուրս է գալիս ՓՄՀՀՊ-ից՝ դա բացատրելով նրանով, որ Մոսկվան չի կատարում իր պարտավորությունները։ Ընդ որում՝ ապացույց, որ Ռուսաստանը խախտել է պայմանագիրը, ամերիկյան կողմն այդպես էլ չի ներկայացրել։ Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Մոսկվային երկու ամիս տվեց, որպեսզի «վերադառնա համաձայնագրի պայմանների կատարմանը»։ Մասնավորապես, ԱՄՆ-ը պնդում էր, որպեսզի Ռուսաստանը հրաժարվի 9М729 (SSC-8) հրթիռից, որի հեռահարությունը, ինչպես պնդում էին Վաշինգտոնում, խախտում է ՓՄՀՀՊ դրույթները։ Մոսկվայում այդ մեղադրանքներն անվանեցին մերկապարանոց՝ ընդգծելով, որ հրթիռը չի ստեղծվել եւ չի փորձարկվել սահմանված սահմանափակումը գերազանցող հեռահարության համար։ Փետրվարին Ռուսաստանը հայտարարեց, որ դադարեցնում է պայմանագրով իր պարտավորությունների կատարումը՝ ի պատասխան Միացյալ Նահանգների համանման գործողությունների։
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56