ARM | RUS |

Վարչապետի նախաձեռնությունները շուտով նոր միս ու արյուն են ստանալու, այդ թվում՝ ԵՄ և ԵԽ օժանդակությամբ. Վլադիմիր Կարապետյան

18.06.19 | 21:24

Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ընդգծում է, որ դատական բարեփոխումների գործընթացը վարչապետի հայտնի ելույթից հետո նոր թափ է ստացել: Նրա խոսքով՝ այն ներառում է բոլոր ուղղությունները թե դատական համակարգը, թե ԲԴԽ-ն, նաև արդարադատության համակարգն ամբողջապես՝ ներառյալ կոռուպցիայի կանխարգելումն ու դեմ պայքարը: Վլադիմիր Կարապետյանը հարցազրույց է տվել «Առաջին լրատվական»-ին, որն «Արմենպրես»-ը ներկայացնում է ստորև.

-Պարոն Կարապետյան, Հայաստանում է գտնվում ԵԽ Գլխավոր քարտուղարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը: Ի՞նչ ուղերձներով է Հայաստան ժամանել տիկին Գաբրիելա Բատիանի-Դրագոնին։

-Ինչպես հայտնի է՝ Հայաստանի և Եվրոպայի Խորհրդի (ԵԽ) միջև շփումներն ունեն կանոնավոր բնույթ: Ժողովրդավարության և մարդու իրավունքների առաջմղման գործում ԵԽ-ն Հայաստանի կարևորագույն գործընկերն է և մենք ամենաակտիվ երկխոսության մեջ ենք Ստրասբուրգի հետ: Այսպես, ապրիլին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ստրասբուրգում ելույթից և բաձրաստիճան հանդիպումներից հետո Հայաստան ժամանեցին Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոն, ԵԽԽՎ նախագահ Լիլիան Պասկիեն, Հայաստանում էր գտնվում ԵԽ դեպարտամենտների տնօրեններից բաղկացած մեկ այլ բարձրաստիճան պատվիրակություն: Մեր գործակցության ինտենսիվությունը վկայություն է այն մեծ հետաքրքրության և շահագրգռվածության, որ տալիս է այդ կարևորագույն ինստիտուտը Հայաստանի հետ հարաբերություններին:

Այսօր էլ Գլխավոր քարտուղարի տեղակալը վերահաստատեց ԵԽ անվերապահ աջակցությունը վարչապետի նախաձեռնած արդարադատության համակարգի արմատական բարեփոխումներին: Եվ այդ աջակցությունը կլինի շոշափելի և համընդգրկուն:

- Ի՞նչ ընթացքում են դատական համակարգի բարեփոխումները

- Ես ինձ իրավունք չեմ վերապահի խոսելու իրավական նրբերանգների մասին, այն թողնելով ոլորտի մասնագետներին, սակայն իմ կողմից կասեմ, որ վարչապետ Փաշինյանի հայտնի ելույթից հետո գործընթացը նոր թափ ստացավ և այժմ ունի համապարփակ բնույթ։ Այն ներառում է բոլոր ուղղությունները՝ թե դատական համակարգը, թե ԲԴԽ-ն և վստահ եմ նաև արդարադատության համակարգն ամբողջապես՝ ներառյալ կոռուպցիայի կանխարգելումն ու դեմ պայքարը։

Այստեղ կարևոր եմ համարում ընդգծել, որ իշխանության նախաձեռնություններն ամբողջությամբ ստացան ոչ միայն մեր հասարակության աջակցությունը, ինչը օրինաչափ էր և մեծ ոգևորություն է առաջացնում թիմի շրջանում, այլև միջազգային հանրության՝ օրենքի գերակայության, մարդու իրավունքների և ժողովրդավարության առաջատար կառույցների՝ ԵԽ, ներառյալ Վենետիկի հանձնաժողովի և Եվրոպական Միության լիակատար սատարումը։ Սրանք այն կազմակերպություններն են, որոնց հետ նաև սերտ կապեր ունեին ու շարունակում են որոշ դեպարտամենտների հետ ունենալ նախկին՝ հանցավոր ռեժիմի ծառաներն ու մարիոնետները։ Դրանք հեղեղեցին այդ կազմակերպությունները իրենց բողոքներով, փորձելով ազդել ժողովրդավարության համար «պատասխանատու» այդ ինստիտուտների վրա։ Նրանք վստահ էին, որ եվրոպական այս կառույցները կցուցաբերեն ֆորմալ մոտեցում ու վերապահումներով կմոտենան Հայաստանի իշխանության կտրուկ քայլերի նկատմամբ։ Ի պատիվ ԵԽ-ի, որի անդամ է նաև Հայաստանը, նաև մեզ հետ սերտ համագործակցության մեջ գտնվող ԵՄ-ի, վերջիններս ամբողջապես սատարեցին Հայաստանին, երբեմն նույնիսկ ավելի նորարար մոտեցումներով։ Պետք է ընդգծեմ, որ սա առաջին անգամ չէ՝ նույն այդ անձինք Հայաստանի դեմ ստեր էին տարածում հեղափոխությունից անմիջապես հետո ընկած ժամանակահատվածում, օգտվելով նոր թիմի անփորձությունից, սակայն թե՜ ԵԽ և թե Եվրոպական Միությունը նախընտրում էր շփվել և լսել պաշտոնական Երևանին։

Եթե ասեմ, որ եվրոպական ինստիտուտների այս արձագանքը տխրեցրել է ՀՀԿ-ական բեկորներին՝ ոչինչ ասած չեմ լինի։ Այսօր, կարելի է ասել, որ այդ թևն ամբողջապես ջախջախված և դեմորալիզացված է՝ նրանց չի ընդունում ոչ միայն սեփական ժողովուրդը, այլև՝ տարիներ շարունակ Հայաստանի արդարադատության համակարգը մի քանի տասնյակ միլիոնավոր եվրոներով հեղեղած եվրոպական ինստիտուտները։ Վերջիններս հավաստիացան, թե որքան անարդյունավետ է ծախսվել հսկայածավալ այդ օգնությունը և աներկբա աջակցություն հայտնեցին Նիկոլ Փաշինյանի որդեգրած գծին։

- Երբ ասում եք աջակցության մասին, ինչո՞վ է դա արտահայտվել։

-Նախևառաջ՝ պաշտոնական դիրքորոշումներով. Հայաստանում հավատարմագրված ԵՄ դեսպանների և ԵՄ Երևանյան գրասենյակի հայտարարությունը և ԵՄ դեսպանի հայտարարությունը: Դրան հաջորդեցին վարչապետ Փաշինյանի հեռախոսազրույցը Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Յագլանդի հետ։ Թեև զրուցակիցների նախնական պայմանավորվեծությունն այն էր, որ Հայաստան պետք է ժամաներ փորձագետների խումբ, արդյունքում ԵԽ-ն որոշեց բարձրաստիճան պաշտոնյաների մի մեծ դեսանտ գործուղել Հայաստան: Հունիսի 30-31-ին տնօրեն Քրիստոս Ջիակումոպոլուսի գլխավորությամբ ԵԽ պատվիրակությունը Հայաստանում էր և հանդիպեց գործընթացի բոլոր դերակատարների հետ։ Այցը չափազանց կարևոր էր, քանի որ պետք է հաստատեր այն ուղենիշները, որոնց հավատարիմ պետք է գործեին Հայաստանին աջակցող բոլոր կազմակերպությունները։ Արդյունքը երկար սպասել չտվեց։ Մի քանի օր անց նրանք անդրադարձան այցից ստացված տպավորություններին և ներկայացրեցին ԵԽ առաջարկությունները։ ԵԽ պատվիրակությունը հաստատեց, որ Եվրոպայի խորհուրդը մեծապես գնահատում է դատական բարեփոխումների օրակարգին հետամուտ լինելու՝ Հայաստանի կառավարության հանձնառությունը:

ԵԽ մեր գործընկերները կիսում են մեր այն տեսակետը, որ կա կոռուպցիայի դեմ ավելի եռանդուն ջանքեր գործադրելու և դատական համակարգը բարեփոխելու հստակ անհրաժեշտություն: Պատվիրակության այցի արդյունքերին անդրադարձավ նաև ԵԽ Գլխավոր քարտուղար Յագլանդը, որը վարչապետ Փաշինյանին ուղղված իր նամակում գնահատեց դատական համակարգում բարեփոխումների օրակարգին հետամուտ լինելու վարչապետի հանձնառությունը:

Որոնք պետք է լինեն առաջիկա քայլերը։

-Մենք սերտորերեն աշխատում ենք ԵԽ մեր գործընկերների հետ և ամփոփում ենք դատական համակարգի համապարփակ և հեռահար բարեփոխումների հայեցակարգը, որը հիմնված է երեք հենասյուների վրա.
Ա) Կոռուպցիայի դեմ պայքար. արդեն Ազգային ժողովում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքի փոփոխությունները, որոնք հնարավորություն կտան մոտ ապագայում ձևավորել այդ մարմինը, որը պետք է ուշադրություն դարձնի առնվազն հետևյալ կանխարգելիչ միջոցառումների վրա՝ պետական պաշտոնյաների, ներառյալ դատավորների եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրերի ստուգում և, անհրաժեշտության դեպքում, իրավասու մարմիններին միջնորդելու` կարգապահական կամ քրեական պատասխանատվության գործընթաց ձեռնարկելու նպատակով:

Բ) Արդարադատության համակարգի անկախության ևարդյունավետության բարձրացում, ներառյալ նոր դատավորների հավաքագրման, վաղաժամկետ կենսաթոշակային սխեմայի և աշխատավարձի բարձրացման միջոցով: Անհրաժեշտ են քայլեր, որոնք կօգնեն վերացնել երկարատև անձնական հարաբերությունների և փոխկապակցվածությունների շղթան: Բոլոր նշված քայլերը պետք է համակցված լինեն աշխատանքային մեթոդների արդիականացման և դատարանների բեռի նվազեցման պարզեցված ոչ դատական ընթացակարգերի ներդրման հետ:

Գ) Մարդու իրավունքների հիմնարար խախտումներ ևանպատժելիության մթնոլորտի վերացում. այս համատեքստում կարևորվում են հատկապես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները, որոնք հաստատում են մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կոպիտ խախտումներ: Մոտեցումն այն է, որ հիմնարար խախտումներ թույլ տված դատավորները պետք է պատասխանատվություն կրեն օրենքով սահմած կարգով:

Եվրոպայի խորհուրդն ակտիվորեն մասնակցում է բարեփոխումների ջանքերին Գործողությունների ծրագրի շրջանակներում, որն երեկվանից մեկնարկել է Երևանում, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալի մասնակցությամբ:

– Ի՞նչ է նշանակում միջազգային հանրության նման դրական արձագանքը, փորձելու է արդյոք կառավարությունը հենվել այս գնահատականների վրա, թե շարունակելու է մինչ այսօր որդեգրած էվոլյուցիոն բարեփոխումների գործընթացը։

– Իշխանության վճռականությունը, Սահմանադրության շրջանակներում բարեփոխումներին ձեռնամուխ լինելու քայլերը դրական արձագանք ստացան ոչ միայն մեր եվրոպացի գործընկերների կողմից։ Դրական եմ գնահատում, որ նաև մեր ինստիտուտները, թեև ուշացումով, այնուամենայնիվ ճշգրիտ գնահատեցին իրավիճակը և ձեռնարկեցին համարժեք քայլեր։ ԲԴԽ-ի հետ տեղի ունեցողը դրա վկայությունն է։ Չեմ ուզում խոսել դատական համակարգի մասին ակնարկներով, որպեսզի զերծ մնամ որևէ քննադատությունից, այնուամենայնիվ այն, կարծում եմ, նույնպես համարժեք կլինի այսօրվա պահանջներին։

Այս ամենը լավ հնարավորություն է ընձեռում քաղաքականությունը մշակողների և իրագործողների համար ավելի ազատ և անկաշկանդ շարժվել բարեփոխումների ճանապարհով։

Բարեփոխումների ուղղությամբ վարչապետի նախաձեռնությունները շատ շուտով նոր միս ու արյուն են ստանալու, այդ թվում՝ ԵՄ և ԵԽ օժանդակությամբ: Նորաստեղծ կառույցները հնարավորություն պետք է տան նախ բացահայտել, ապա հանդիսանալ որպես կանխարգելիչ գործիք կոռուպցիոն դրսևորումների համար։ Համալրվելով արդարադատության համակարգի այլ գործիքներով, հնարավոր կլինի ճշգրիտ և թափանցիկ քայլերով վերականգնել արդարադատության համակարգի վստահելիությունը հանրության շրջանում։ Նման վճռականություն իշխանությունն ունի և առաջիկայում մենք դրա ականատեսը կլինենք։


Երևանում մեքենան բախվել է էլեկտրասյանը, ապա ճանապարհի եզրաքարերին․ կա 3 տուժած

Երևանում մեքենան բախվել է էլեկտրասյանը, ապա ճանապարհի եզրաքարերին․ կա 3...

13:19

Ռեգուլյար բենզինի գինն էլ իջավ․ արդեն՝ 420 դրամ․ Գևորգ Պապոյան

Ռեգուլյար բենզինի գինն էլ իջավ․ արդեն՝ 420 դրամ․ Գևորգ...

12:43

10 տիրադավներից Հովնան արքեպիսկոպոսը կմասնակցի Եպիսկոպոսաց ժողովին

10 տիրադավներից Հովնան արքեպիսկոպոսը կմասնակցի Եպիսկոպոսաց...

12:17

Ի՞նչ ուժեր են ամերիկացիներն ուղարկել Մերձավոր Արևելք. Արտակ Զաքարյան

Ի՞նչ ուժեր են ամերիկացիներն ուղարկել Մերձավոր Արևելք. Արտակ...

11:42

ԱՄՆ փոխնախագահը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան

ԱՄՆ փոխնախագահը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան

11:14

Գյումրիում տուն է այրվել

Գյումրիում տուն է այրվել

10:43

Հրդեհ՝ Իսակովի պողոտայում գտնվող կահույքի պարագաների խանութում

Հրդեհ՝ Իսակովի պողոտայում գտնվող կահույքի պարագաների...

10:19

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

Շուրջ 42.5 միլիոն դրամ՝ Համաշխարհային բջջային կոնգրեսում տաղավարի կառուցապատման աշխատանքների համար. ԲՏԱ նախարարությունը կմասնակցի հերթական ցուցահանդեսին

Շուրջ 42.5 միլիոն դրամ՝ Համաշխարհային բջջային կոնգրեսում տաղավարի կառուցապատման աշխատանքների...

17:02

Արցախից դուրս եկած հայերից մեկը հոսպիտալացվել է. ԱՆ

Արցախից դուրս եկած հայերից մեկը հոսպիտալացվել է. ԱՆ

16:38

Բրիտանիան հրաժարվել է «Խաղաղության խորհրդի» անդամակցությունից

Բրիտանիան հրաժարվել է «Խաղաղության խորհրդի»...

16:18

Կարգալույծ է հռչակվել Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը

Կարգալույծ է հռչակվել Տ. Շահե ծայրագույն վարդապետ...

16:07

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական առավելագույնին

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական...

16:02

Քաղաքապետարանը ձյունը մաքրելու փոխարեն «ավետում է», որ տրանսպորտի որոշ երթուղիներում ուշացումներ կլինեն

Քաղաքապետարանը ձյունը մաքրելու փոխարեն «ավետում է», որ տրանսպորտի որոշ երթուղիներում ուշացումներ...

15:59

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական առավելագույնին

Եվրամիություն ռուսական գազի մատակարարումները «Թուրքական հոսքով» հասել են պատմական...

15:47

ՀԷՑ–ի սեփականազրկման հարցով արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժը. հայտարարություն

ՀԷՑ–ի սեփականազրկման հարցով արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժը....

15:37

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

15:18

Մարդու կյանքը նրանց չի հետաքրքրում, վատ կառավարիչ ու վատ մարդիկ են. Ժաննա Ալեքսանյանը՝ Նարեկ Սամսոնյանի 15-օրյա հացադուլի մասին

Մարդու կյանքը նրանց չի հետաքրքրում, վատ կառավարիչ ու վատ մարդիկ են. Ժաննա Ալեքսանյանը՝ Նարեկ...

14:23

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01