Malaysia Airlines MH370 չվերթի օդանավի ազդանշանների վերլուծությունը վկայում է, որ օդանավն աղետալի արագությամբ է ընկել Հնդկական օվկիանոսը՝ Ավստրալիայի արեւմտյան ափերից ոչ հեռու. մինչ անկումը արագությունը հասել է րոպեում 6 կիլոմետրի, նշված է Ավստրալիայի պաշտպանության նախարարության փորձագետների զեկույցում:
BBC-ի փոխանցմամբ՝ փորձագետները վերականգնել են ավիավթարի փուլերը՝ արբանյակի միջոցով ուսումնասիրելով օդանավի ավտոմատացված համակարգերի ազդանշանները: Նրանց եզրակացությամբ՝ օդանավի վառելիքի վերջանալուց եւ շարժիչները բռնկվելուց հետո, այն րոպեում 3,6-ից 6 կմ արագությամբ տասկիլոմետրանոց բարձրությունից ջուրն է ընկել:
Տրանսպորտային անվտանգության ավստրալական բյուրոյի ղեկավար Գրեգ Հուդը նշել է, որ այդ տվյալները Boeing ընկերության կողմից աղետի մոդելավորման հետ միասին հաստատում են, որ օդանավն ամենայն հավանականությամբ աղետի է ենթարկվել այն շրջանում, որտեղ որոնումներ են կատարվում: Նոր տվյալները նաեւ հերքում են այն վարկածը, որ օդաչուներից մեկն է դիտավորությամբ այն կործանել:
Մինչ այժմ Հնդկական օվկիանոսի հարավում, որտեղ որոնումներ են կատարվում, ոչինչ չի հայտնաբերվել: Օդանավի որոնման վրա ընդհանուր առմամբ ծախսվել է 135 մլն դոլար:
Boeing 777 օդանավը՝ 239 ուղեւորններով, անհետացել էր գրեթե 2,5 տարի առաջ Կուալա Լումփուրից Պեկին ուղեւորվելիս։
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47