Չինաստանի ու ԱՄՆ ղեկավարներ Սի Ցզինպինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպումից առաջ 2 երկրները առեւտրային բանակցությունները վերսկսում են հաջորդ շաբաթ, հայտնում է Reuters-ը: Գործակալությունը նշում է, որ այս հանդիպումը կոգեշնչի ֆինանսական շուկաներին, որոնք հույս ունեն թուլացնել 2 երկրների միջեւ լարվածությունը: Թրամփը երեքշաբթի հայտարարել էր, որ 2 կողմերի թիմերը կսկսեն Օսակայում G20 գագաթնաժողովում երկրների ղեկավարների հանդիպման նախապատրաստումը: Չինաստանը նույնպես հաստատել է, որ հանդիպումը տեղի կունենա: «Ես Չինաստանի նախագահ Սիի հետ շատ լավ հեռախոսազրույց եմ ունեցել: Մենք հաջորդ շաբաթ Ճապոնիայում G20-ում ընդլայնված հանդիպում կանցկացնենք: Մեր համապատասխան թիմերը բանակցություններ կսկսեն մեր հանդիպումից առաջ»,- Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է Թրամփը: Աշխարհի 2 խոշորագույն տնտեսություններով երկրները առեւտրային վեճի բարձրակետին են, որն ուժգին ազդեցություն է ունեցել ֆինանսական շուկաների վրա եւ վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը: Ընդլայնված համաձայնագրի կնքման առեւտրային բանակցությունները անցյալ ամիս ձախողվել էին, երբ ԱՄՆ-ն Չինաստանին մեղադրել էր նախկին պայմանավորվածություններին չհետեւելու մեջ:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44