2018-ին Հայաստանում գրանցվել է 5,2 տոկոսի տնտեսական աճ։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստում, 2018-ի բյուջեի կատարողականի մասին հաշվետվության քննարկման ընթացքում, հունիսի 19-ին ասել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։
Նա նշել է, որ կանխատեսման համար օգտագործվել է աճի ինդիկատորը 4,5 տոկոսի սահմաններում։ Ընդ որում՝ տնտեսական աճի հիմնական բաժինը ծառայությունների մատուցման որակի բարձրացմանն է վերաբերել։ Ֆիննախի ղեկավարը պարզաբանել է, որ տնտեսական աճի 5,2 տոկոսի 4,8 տոկոսը պայմանավորված է հենց ծառայությունների ոլորտով։
Անդրադառնալով պետբյուջեի եկամուտներին՝ Ջանջուղազյանը նշել է, որ նշված ժամանակաշրջանում հարկային եւ մաքսային եկամուտները կազմել են 1 տրլն 258 մլրդ դրամ, իսկ ընդհանուր եկամուտները՝ 1 տրլն 341, 7 մլրդ դրամ։ Ընդ որում՝ ըստ նրա, խոսքը նախնական պլանի մասին չէ, այլ ավելի ուշ ճշգրտված եւ բարձրացվածի։ Նա հավաստիացրել է, որ 2018-ին պետությունը հավաքել է 165 մլրդ դրամով ավելի հարկեր, քան 2017-ին։
Ընդ որում՝ ֆիննախարարը տեղեկացրել է, որ հարկերի կառուցվածքում նախկինի պես ամենամեծ տեսակարար կշիռը ԱԱՀ-ինն է՝ մոտ 32 տոկոս, եւ ֆիզիկական անձանց եկամտահարկինը՝ մոտ 26 տոկոս։
Անդրադառնալով Հայաստանի պետական պարտքի հարցին՝ Ատոմ Ջանջուղազյանը պարզաբանեց, որ 2018-ի վերջին այն հասել էր 6 մլրդ 923 մլն դոլարի։ Նախարարն, իհարկե, ասել է, որ 6 մլրդ 373 մլն դոլարը բաժին է ընկնում կառավարության փաստացի պարտքին, իսկ մնացած 550 մլն դոլարը Կենտրոնական բանկի պարտքն է։
Ֆինանսների նախարարի խոսքով՝ կառավարության պարտքի բաժինը դեռեւս պահպանվում է նախկին մակարդակին։ Այսպես, 1 մլրդ 390 մլն դոլարը բաժին է ընկնում ներքին պարտքին, իսկ մնացած 5 մլրդ դրամը՝ արտաքին պարտքին։
Պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը փոխվել է եւ, համաձայն 2018-ի տվյալների՝ Հայաստանի պետական պարտքը կազմել է ներքին համախառն պարտքի 51,4 տոկոսը։ Ընդ որում՝ ընդհանուր պետական պարտքը կազմել է ՀՆԱ 55,8 տոկոսը։
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01