ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը (ԶՖԳ)։ Նախարարությունից հայտնում են, որ ԶՖԳ Արեւելյան Եվրոպայի, Կովկասի, Թուրքիայի եւ Ասիայի տարածաշրջանի տնօրեն Սեսիլ Կուպրին ներկայացրել է գործակալության ընթացիկ ծրագրերը եւ գործունեությունը։ Պատվիրակության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախարարին երկուստեք կարեւորություն ունեցող ծրագրերի իրականացմանն աջակցելու համար։ Հանդիպման ընթացքում Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանի հետ քննարկվել են «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացում Արարատի եւ Արմավիրի մարզերում» ծրագրի ընթացակարգերին, բաղադրիչներին եւ անհրաժեշտ փոփոխություններին առնչվող հարցեր։ Կողմերը կարեւորել են ծրագրի արագ մեկնարկին միտված գործընթացների կազմակերպումը։ ԶՖԳ ներկայացուցիչներն անդրադարձել են նաեւ Հայաստանի հետ իրականացվելիք ծրագրերի հիմնական ուղղություններին՝ հողերի խոշորացում, ֆերմերային տնտեսությունների համար վարկերի հասանելիություն, մարզային ազգաբնակչության զբաղվածության ապահովում եւ դեպի մայրաքաղաք երիտասարդների հոսքի կանխում, գյուղմթերքի վերամշկման ծրագրերի խթանում։ Միաժամանակ, ԶՖԳ ներկայացուցիչները խոսել են գործակալության հետ համագործակցության հնարավորությունների մասին քաղաքներում ջրային համակարգի կառավարման, էներգետիկ արդյունավետության բարձրացման եւ տարածքային ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում: Նախարար Խաչատրյանն ընդգծել է․ «Ուրախ կլինենք քննարկել ցանկացած նախաձեռնության բովանդակություն՝ ելնելով Զարգացման ֆրանսիական գործակալության աջակցության օրակարգի գերակայություններից։ Առանց ինստիտուցիոնալ զարգացման եւ անհրաժեշտ ընթացակարգերի կառավարման բնագավառում երբեւէ չենք կարող հասնել մեր նպատակին՝ հանրային ծառայությունների այնպիսի որակի ապահովմանը, որպեսզի սահմանափակ ռեսուրսներն օգտագործվեն առավելագույն օգուտներով։ Ֆիզիկական ենթակառուցվածքներն ընդամենը միջոց են, եւ առանց կառավարման ժամանակից տեխնոլոգիաների որակյալ ծառայությունների ապահովումն անհնար է։ Այս առումով ձեր մոտեցումները ճշգրիտ են առանձին ոլորտային ծրագրերի եւ ինստիտուցիոնալ ապահովման հարցերի միջեւ հավասարկշռություն ապահովելու գործում»։
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02