ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակահարմար չի համարում ընդդիմության առաջարկով վարչապետին առընթեր մարմնի կառավարումն ընդդիմությանը հանձնելը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Փաշինյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին:
Սերգեյ Բագրատյանը հիշեց, որ Նիկոլ Փաշինյանը տարիներ շարունակ պայքարել է, որ իշխանությունները հավասարակշռված կառավարում իրականացնել: «Պնդում էիք, որ իշխանությունը պետք է ընդդիմությանը փոխանցի կառավարման վերահսկիչ գործառույթները: Արդյո՞ք պատրաստ եք տարիների պայքարն իրականացնելու, մասնավորապես Պետական վերահսկողական ծառայությունն ու Հաշվեքննիչ պալատը փոխանցելու ընդդիմության կառավարմանը և իրականացնելու այն կարևորագույն առաքելությունը,որ միտված է պետականության կայացմանը »,-հարցրեց պատգամավորը:
Փաշինյանը նշեց, որ չի հիշում, թե երբևէ խորհրդարանում ասած լինի, թե ընդդիմությանը վերահսկողական լծակներ տալու անհրաժեշտության կա: Նա նշեց, որ ժամանակին ընդդիմադիր լինելով համարել է, որ վերահսկողական բոլոր լծակներն ունի, ու դրա համար պետք չէ, որ ինչ-որ կարգավիճակ ունենար:
«Մեր նախորդ հարց ու պատասխանից հետո ես պարտավորություն ստանձնեցի, որ և Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովում և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում ընդդիմությանը կտրամադրվեն տեղեր, և ես կներկայացնեմ ընդդիմության ներկայացրած թեկնածուին: Դրանից հետո ԲՀԿ-ն հրաժարվեց թեկնածու ներկայացնել՝ պատճառաբանելով, թե նկատի է ունեցել ոչ թե շարքային անդամներին, այլ հանձնաժողովների նախագահին: Տեսեք, թե ինչ տարօրինակ է հնչում՝ վարչապետին առընթեր ՊՎԾ-ն հանձնել ընդդիմությանը: Իսկ վարչապետի խորհրդականի և օգնականի ինստիտուտի մասին ի՞նչ կարծիքի եք, արժե՞ այսպիսի գաղափար քննարկել, որ վարչապետի օգնականները բոլորը լինեն ընդդիմությունից, արտախորհրդարանական ուժերից»,-ասաց Փաշինյանը:
Նա նշեց՝ Բագրատյանն ուզում է Հաշվեքննիչ պալատը հանձնել ընդդիմությանը, մինչդեռ օրենսդրությամբ պալատն անկախ մարմին պետք է լինի և իր փիլիսոփայությունը հենց անկախ լինելու մեջ է: Դա միջազգայնորեն է այդպես: Վարչապետը նշեց, որ բալանսավորման առումով ՀՀ-ում հաստատված է ազատ ընտրությունների մեխանիզմ, և ընդդիմությունն էլ ժողովրդի միջոցով հնարավորություն ունի վերցնել այնքան լծակներ, ինչքանով ժողովուրդն ուզում է օժտել իրեն: Փաշինյանի կարծիքով՝ այդ մեխանիզմը լիարժեք աշխատում է ՀՀ-ում: Եվ այդ մեխանիզմի գործադրմամբ ընդդիմությունը տարբեր ընտրություններում, այդ թվում ՏԻՄ ընտրություններում լծակներ ունենալու և բալանս ապահովելու հնարավորություն ունի:
«Եկեք ուրիշ հարց դնենք. արդյո՞ք խորհրդարանը նոր խորհրդարանական կառավարման համակարգում իր խորհրդարանական վերահսկողական ծավալն արդյո՞ք իրագործում է, որ գործադիր այլ լծակներ է ուզում: Այսօր խորհրդարանը լավ չի պատկերացնում, թե ինչքան ուժեղ վերահսկողական լծակներ ունի»,-նշեց նա ու հավելեց՝ կարծում է, որ խորհրդարանն ունի անհրաժեշտ վերահսկողական լծակներ, իսկ ընդհանրապես ցանկացած լավ թեկնածուի թեկնածություն համարեց քննարկելի:
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01