Կրթության նախարար Արայիկ Հարությունյանի դիտարկումը, թե Շիրակի պետական համալսարանը գտնվում է շատ վատ վիճակում ոչ թե ֆինանսական, այլ բարոյահոգեբանական առումով, բուհի ներսում և մասնագիտական շրջանակներում մտահոգությունների տեղիք է տվել:
Հետևելով արձագանքներին՝ նախարարի խորհրդականը նկատել է, որ նախարարի մարտահրավերն արդեն իսկ տեղ է հասել: Լուծարման վտանգի առաջ կանգնած բուհում, ի դեպ, այս տարի դիմորդների թիվն աճել է՝ ասել է համալսարանի Հոգաբարձուների խորհրդի քարտուղար Կարեն Ավագյանը՝ նշելով, որ իրենց բուհը վարկանիշի աճ է արձանագրում, չնայած բուհի ռեկտոր դեռևս չեն կարողանում ընտրել:
Շիրակի համալսարանի ներսում համապատասխան գիտական միջավայրի ստեղծումը որոշակի գործընթացներից է կախված, կարծում է ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը: Մեկնաբանելով բուհին ուղղված նախարար Արայիկ Հարությունյանի նկատողությունը՝ Կարաբեկյանը նշեց, որ նախարարը պարզապես կոչ է արել բուհին լուծել իր ներքին խնդիրները, վերականգնել գիտակրթական բնականոն գործընթացը և շարունակել զարգանալ: Հետևելով արձագանքներին՝ նախարարի խորհրդականը նկատել է, որ այդ կոչն արդեն իսկ տեղ է հասել:
Այս նկատողությունն առաջին հերթին պետք է դիտարկել ե՛ւ որպես մարտահրավեր, ե՛ւ որպես իրական ակադեմիական արժեքների շուրջ համախմբվելու հնարավորություն՝ նկատեց Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Սեյրան Մարտիրոսյանը:
«Հարկավոր է սա դիտարկել իբրև հնարավորություն և հասկանալ, թե որ հատվածը ինչ չափով պետք է այդ փոփոխություններին մասնակցի: Իմ կարծիքով՝ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի հենքի վրա ստեղծված համալսարանը դեռևս լիարժեքորեն համալսարան չէ: Այդ ամենը դեռ առջևում է»:
Համալսարանի հոգաբարձուների խորհրդի քարտուղար Կարեն Ավագյանն էլ հայտնեց, որ այս տարի համալսարանում դիմորդների թիվն աճել է: Միևնույն ժամանակ՝ գյումրեցի բազմաթիվ հաջողակ դասախոսներ, գիտնականներ, որոնք գործունեություն են ծավալում Երևանում, չեն ցանկանում վերադառնալ Գյումրի:
«Շատ ազդեցիկ գործոն եմ այս պահին համարում աշխատավարձի բարձրացումը: Խոցելիության տեսանկյունից բավականին առավելություններ ունի բուհը: Վարձավճարը բավականին ցածր է: Այսինքն՝ բուհը նաև Երևանից կարող է ուսանողների բերել Գյումրի: Մյուս առավելություններն են ավելի մեղմ կլիման, ավելի մարզական քաղաք լինելը»:
«Էրազմուս+» բարձրագույն կրթության փորձագետ Միշա Թադևոսյանը կարծում է, որ պետք է նախևառաջ Հայաստանում դիտարկել անցումային կրթության ներդրման խնդիրը: Ըստ փորձագետի՝ մեր ակադեմիական հանրույթը երկար տարիներ բուհերը ծառայեցրել է կուսակցական ու քաղաքական շահերի համար, ինչի պատճառով այսօր բազմաթիվ խնդիրներ կան նաև այս բուհում:
Այդուհանդերձ՝ Միշա Թադևոսյանն այստեղ նաև դրական գործընթացներ է տեսնում:
«Կա ազատ խոսքի իրավունք, բազմակարծություն։ Եթե նախկինում մենք ունեինք բուհեր, որտեղ մեկ քննարկումով որոշում էր կայացվում, այսօր ունենք բուհի ներքին շահառուներ, որոնք կարծիք են հայտնում»,- ասաց Թադևոսյանը:
Գյումրիի «Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության անդամ Գևորգ Ղուկասյանն էլ «Շիրակի պետական համալսարանում գոյություն ունեցող առաջին խնդիրը մենեջմենթի իսպառ բացակայությամբ է պայմանավորում։ Ներկայումս համալսարանում չկա կառավարում, ուստի անհրաժեշտ է կոմպետենտ կադրեր նշանակել, որոնք կկարողանան ոտքի կանգնեցնել համալսարանը:
Օրերս նախարար Արայիկ Հարությունյանը հանդես էր եկել հայտարարությամբ, թե Շիրակի պետական համալսարանը գտնվում է շատ վատ վիճակում, բայց ոչ թե ֆինանսական, այլ բարոյահոգեբանական առումով: Այստեղ զրո ակադեմիզմ է, ձևավորվել են փոքրիկ խմբակներ, որոնք բացառապես իրենց շահերով են առաջնորդվում՝ ասել էր նախարարը և շեշտել, որ նման իրավիճակը շարունակվելու դեպքում բուհի լուծարման կամ միավորումների հարց կդրվի։
19:21
16:26
16:07
14:06
13:33
13:06
12:55
10:08
09:45
09:23
09:06
19:06
18:35
18:09
17:46
17:33
17:29
17:21
17:00
16:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02