Shamshyan.com-ի տեղեկացմամբ այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 03։55-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 19 կմ հատվածում՝ Մխչյան գյուղի կամրջի հարևանությամբ, առջևի հատվածում ամբողջովին վնասված Opel մակնիշի ավտոմեքենա կա, որի մեջ 2 դի կա։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մինչ փրկարարների ժամանումը, Արտաշատի հիվանդանոցի շտապօգնության խումբը Opel մակնիշի 35 MF 772 համարանիշի ավտոմեքենայի վարորդին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել է Էրեբունի բժշկական կենտրոն։ Փրկարարներն ավտոմեքենայի միջից հատուկ տեխնիկայի միջոցով դուրս են բերել 31-ամյա Արթուր Փեթակչյանի և 34-ամյա Վահագն Եգորյանի դիերը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը Մասիս քաղաքի բնակիչ՝ 29-ամյա Արսեն Կիզողյանն է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների ամբողջական տվյալները։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը ավտոմեքենայով բախվել է ինչ-որ բեռնատարի, որից հետո բեռնատարի վարորդը դեպքի վայրից հեռացել է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ պարզելու, թե ինչ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի է բախվել Opel-ը՝ ավտոմեքենան և վարորդին հայտնաբերելու համար։
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01