Ազգային ժողովում ՀՀ պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ այսօր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հիշեցրեց, որ 2017-ի վերջին՝ բյուջեի ներկայացման ժամանակ, երբ Վարդան Արամյանն էր ֆինանսների նախարար, բերեցին նոր տրամաբանություն՝ հարկաբյուջետային կանոնը, որով արդեն սահմանափակում էր դրվում արտաքին պարտքի ներգրավման վրա, բայց ի հակակշիռ դրա կապիտալ ներդրումների ծավալն էապես մեծանում է։
«Բայց այն ծավալը, որ նախատեսված էր 2018-ի կապիտալ ներդրումների ավելացման համար, ճիշտ այդ ծավալով թերակատարվել է՝ $80 մլն, չգիտեմ սա համընկնո՞ւմ է, թե տրամաբանություն կա»,- ասաց նա։
Ըստ Մելքումյանի, եթե երկրում քաղաքացին պահանջում է անվտանգություն, արդարություն և աշխատանք, ապա կոնկրետ բյուջեի կատարողականի մասով պահանջվում է արդյունավետություն, արտադրողականություն և շահութաբերություն։
«Ես այդպես էլ չտեսա, որ կապիտալ ներդրումների տնտեսական կամ սոցիալական արդյունավետությունը համակողմանի ներկայացնեք։ Սրա մասին՝ զրո տեղեկատվություն, մենակ ասել եք արտահանելի ոլորտում 8%-ով շահութաբերությունն ավելի ցածր է, քան մյուս ոլորտում, բայց ոչ մի խոսք, թե ինչպես է համադրվում ներքին շուկայի խնդիրների հետ»,-ասաց նա։
Ըստ ԲՀԿ պատգամավորի՝ հունվարին արտահանումը կրճատվել է 16,2%-ով, փետրվարին՝ 8,2%-ով, մարտին՝ 2,2%-ով, ապրիլին աճել է 9,9%-ով։ «Ընդհանուր 4,1% արտահանման անկում ունենք չորս ամիսներին, ընդորում՝ մարտ-ապրիլ ամիսներին արտահանման թվերը բացարձակ թվերով նույնն են՝ 207 մլն դոլար, այսինքն՝ սա նշանակում է բազան կրճատվել է, քանի որ հեղափոխության բազան սկսել է կրճատվել»,-ասաց նա։
Միքայել Մելքումյանը նաև նշեց, որ այսօր չունենք ներդրումների ընդունման հստակ համակարգ։ Ըստ նրա խոշոր ներդրողները գալիս են, հանդիպում են վարչապետի, նախարարների, փոխնախարարների հետ և դուրս են գալիս, քանի որ հստակ չէ, թե ներդրումներն ինչ մեխանիզմներով են կատարվում։ «Պետք է օրենքով ընդունվի ներդրումներ ընդունելու նաև մերժելու պատասխանատվությունը, ոչ թե քննարկեն, դուրս գան ու այդպես էլ ճակատագիրը չիմանանք»,-ասաց նա։
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01