Մոսկվան վախենում է, որ Պարսից ծոցում կարող է նոր կոնֆլիկտ սկսվել, եւ կոչ է անում «լրջորեն զբաղվել» տարածաշրջանում իրադրության կայունացմամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Դեռեւս ժամանակ կա կանգ առնելու, խորհրդածելու, անվերահսկելի առճակատման հետագա անցումը կանխելու համար... Կարծում եմ՝ միջազգային հանրության գերակշիռ մեծամասնությունը համաձայն է նման մոտեցմանը եւ ելնում է այն բանից, որ այն այլընտրանք չունի»,- հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը: Նա շեշտել է, որ կոչերը չեն արժանանում Վաշինգտոնի արձագանքին: «Սա իրադրության գիտակցված լարման գծի արտացոլումն է: Մենք չենք կասկածում, որ ԱՄՆ ռազմական եւ քաղաքական ղեկավարությունը ոչ մի գործողության առջեւ կանգ չի առնի, որպեսզի իրավիճակը առավելագույնս բարդացնի եւ գլխավորը՝ մեծացնի Իրանի վրա ճնշումը»,- եզրափակել է դիվանագետը: Հունիսի 13-ին իրանական եւ արաբական լրատվամիջոցները հայտնել էին, որ Օմանի ծոցում հարձակման են ենթարկվել Front Altair եւ Kokuka Courageous նավթային լցանավերը: Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ դրանց վրա տորպեդներ էին արձակվել, ինչի հետեւանքում նավերում տեղի էին ունեցել պայթյուններ եւ հրդեհ: Վաշինգտոնը կատարվածի մեղքը բարդել է Թեհրանի վրա եւ հայտարարել, որ մտադիր է պաշտպանել նավագնացության ազատությունը տարածաշրջանում։ Իրանը կտրականապես հերքում է մեղադրանքները՝ դրանք անհիմն հայտարարելով։ Մերձավորարեւելյան պետությունում նաեւ նշել են, որ անհանգստացած են պատահածից եւ հիշեցրել են, որ օգնել են նավաստիների փրկության գործում։
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44