Տեսականորեն Սահմանադրական դատարանի բոլոր դատավորները կարող են դառնալ նախագահ, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
«Պարոն Գրիգորյանն ասաց, որ ինքը պատրաստվում է կառուցողական երկխոսություն սկսել Սահմանադրական դատարանում ներգրավված բոլորի հետ: Քանի դեռ այդ կառուցողական քննարկումները շարունակվում են, ԱԺ-ն չի կարող իր վրա վերցնել այն բոլոր պարտականությունները, որոնք այս կամ այն մարմնին են վերապահված»,- ասաց նա:
Ըստ Վլադիմիր Վարդանյանի՝ ՀՀ-ն գտնվում է անցումային փուլում, դա միայն հեղափոխությամբ չէ պայմանավորված, այլ նաև նրանով, որ 2015 թվականին ընդունված սահամանդրական կարգավորումները դեռ ամբողջությամբ իրացված չեն: Այս գործընթացը չի կարող անվերջ տևել, պետք է ավարտել անցումային փուլը:
Հարցին, որ եթե ՍԴ-ն ունի նախագահ, ով հրաժարական չի տվել, ինչպե՞ս է Վահե Գրիգորյանը ստիպելու հրաժարական տալ Հրայր Թովմասյանին, պատգամավորը պատասխանեց, որ կառուցողական փոխըմբռնման մթնոլորտում փորձելու է երկխոսություն ծավալել:
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56