ARM | RUS |

Հայկ Խաչատրյան․ Արհեստական ինտելեկտը զարգացման հաջորդ փուլում լրիվությամբ կարձագանքի ինչպես մարդը

21.06.19 | 14:45

Panorama.am-ի հարցազրույցը քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ, Հարավային Կորեայում Samsung ընկերությունում «Samsung Display»-ի գլխավոր ինժեներ Հայկ Խաչատրյանի հետ՝ արհեստական բանականության շուրջ։

Panorama- Վերջին շրջանում շատ հաճախ է սկսվել կիրառվել «արհեստական ինտելեկտ» (ԱԻ) կամ «արհեստական բանականություն» տերմինը, ի՞նչ է այն։

Հ․Խաչատրյան- Ընդհանրացված տեսքով, արհեստական բանականությունը դա մարդկային բանականության սիմուլացիան է մեքենաների վրա։ Այլ խոսքով, երբ համակարգիչները ծրագարվորվում են այնպես, որ գործեն, արձագանքեն, և «արարեն» ինչպես մարդիկ։ Այս գործընթացը ներառում է՝
«learning» (սովորել) - տեղեկության և կանոնների կուտակում, «reasoning» (փաստարկում) - օգտագործել որոշակի կանոններ՝ դրված նպատակին մասամբ կամ ամբողջությամբ հասնելու համար,
self-correction (ինքնակարգավորում) - ինքնակատարելագործման գործընթաց:

ԱԻ մասնակի կիրառումներից է խոսքի վերծանումը (speech recognition) և մեքենայական տեսողությունը (machine vision)։

Ըստ կատեգորիաների ԱԻ կարող է լինել թույլ և ուժեղ։ Թույլ, կամ անվանում են նաև նեղ ԱԻ, նախագծված և վարժեցված է մեկ կոնկրետ նպատակի համար։ Օրինակ Apple-ի Siri-ն կամ Samsung-ի Bixby-ն նեղ ԱԻ են՝ վիրտուալ անհատական օգնականներ։ Թերևս նշենք, որ Bixby-ն ունի նաև «machine vision» և կարող է ճանաչել առարկաները։

Ուժեղ ԱԻ համարվում է արհեստական ընդհանուր բանականությունները, որոնք կարող են դրսևորել մարդու կոգնիտիվ ունակությունները։ Անծանոթ իրավիճակում հայտնվելիս ուժեղ ԱԻ-ն ունակ է որոշում կայացնել և արձագանքել ըստ իրավիճակի։ Ուժեղ ԱԻ-ները դեռ մշակման փուլում են և կլինեն հաջորդ սերնդի ԱԻ-ներ։

Panorama- Ո՞ր ոլորտներում կարելի է օգտագործել արհեստական բանականությունը և ինչպե՞ս։

Հ․Խաչատրյան․ ԱԻ տեխնոլոգիաների օրինակներից են ավտոմատացումը (Automation), երբ ԱԻ ծրագրավորվում է մեծ ծավալի ու կրկնվող գործողություններ կատարելու համար։ Սա տարբերվում է IT ավտոմատացումից, քանի որ կարող է արձագանքել ըստ իրավիճակի։

«Machine learning»-ը գիտական ուղղություն է, որտեղ մշակվում են ալգորիթմներ և վիճակագրական մոդելներ, որպեսզի մեքենան որոշակի առաջադրանք կատարի արդյունավետորեն, առանց հստակ հրահանգների կամ կոդավորման: «Machine vision»-ը գիտություն է, որը հնարավորություն է ընձեռնում համակարգիչներին տեսնել: «Robotics»-ը մեքենայաշինության ուղղություն է, որտեղ նպատակ է դրված ստեղծել ռոբոտներ։

Ներկայացնեմ ինքնագնաց մեքենաների մոդելը՝ «Self-driving cars», որն օգտագործում է «computer vision», «image recognition» և «deep learning», որպեսզի մեքենան կարողանա ավտոնոմ ռեժիմով շարժվի։

Որպեսզի հասկականք ինչքան բարդ է այս ուղղությունը, բերենք մեկ օրինակ։ Սովորական հեռախոսային հավելվածը պարունակում է 50-60 հազար տող՝ կոդ։ Համակարգչային ծրագրերը՝ մի քանի հարյուր հազարից մի քանի միլիոն։

Մարսագնացի գնալու, բարեհաջող վայրէջքի համար գրվել է 12մլն տող, իսկ ինքնագնաց մեքենաների համար գրված ծրագրի տողերի քանակը գերազանցում է 300 մլն տողը։

ԱԻ շատ օգտագործվում է բիզնեսում: Օրինակ Amazon ընկերությունն իր հաճախորդների տվյալները հավաքում, մշակում է ու կազմում անհատական նախասիրությունների բազա: Հիմնվելով այս բազայի վրա՝ յուրաքանչյուր ոք կարող է ստանալ կոնկրետ ապրանքի գովազդ, որը ընկած է այդ անհատի նախասիրությունների մեջ:

Սա շատ թիրախային և բարձր արդյունավետությամբ աշխատող մոդել է:

Այստեղ, ցավոք, առաջ է գալիս անհատի անձնական տվյալների պաշտպանության խնդիրը, որը այժմ լայն քննարկման փուլում է և փորձ է արվում գտնել իրավական մոդելներ, որոնք կպաշտպանեն անհատի անձնական տվյալները: Այս հարցում մեծ զգուշավորություն է ցուցաբերում հատկապես Եվրոպական միությունը:

Panorama- Այն ժամանակ, երբ ի հայտ եկան ռոբոտները, մարդկանց մոտ մտավախությունն այն էր, որ ռոբոտները կզբաղեցնեն իրենց աշխատատեղերը, արհեստական բանականությունը, որն ունակ է գործել, արձագանքել, ի՞նչ սպառնալիքներ կարող է ունենալ մարդկությանը։ Խաղաղ համակեցությո՞ւն, թե՞ առճակատում։

Հ․Խաչատրյան․ Հարցը շատ խորքային է և մարդկանց բաժանել է տարբեր ճամբարների: Որոշները պնդում են, որ ԱԻ միայն օգուտ կբերի ողջ մարդկությանը և այժմ մարդիկ ֆիզիկական աշխատանքի փոխարեն, ինչպես անում էին, օրինակ, անցած դարերում, կանեն միայն մտավոր աշխատանք, իսկ ռոբոտներից ստացվող օգուտը միայն կլավացնի մարդկանց բարեկեցությունը:

Սակայն այստեղ առաջանում է ՈՉ հավասարության խնդիրը: Ո՞ւմ է պատկանելու ռոբոտների ստեղծած բարիքը։

Եթե սեփականատերը գործից հեռացնի աշխատողին և տեղը օգտագործի ԱԻ-ով աշխատող ռոբոտ, ապա եկամուտը կգնա միայն շատ սահմանափակ թվով մարդկանց, իսկ մյուսները, գործնականում, կմնան առանց եկամտի աղբյուրի:

Այս տեսանկյունից փորձ է արվում խնդիրը կարգավորել հատուկ հարկի միջոցով, երբ ռոբոտի աշխատելու դեպքում սեփականատերը պետք է հարկ վճարի պետությանը, իսկ պետությունը պետք է նպաստ տա այն անհատին, որը ռոբոտի պատճառով աշխատանքը կորցրել է:

Այժմ կան անգամ որոշ կայքեր, որտեղ, գրելով մասնագիտությունը, կարող եք տեսնել, թե քանի տոկոս հավանականությամբ ԱԻ-ն կվերցնի այդ մասնագիտությունը մարդուց:

Օրինակ, վարորդի, լրագրողի, բժշկի աշխատանքները մեծ հարվածի տակ են: Ներկայումս մեծ քանակությամբ հոդվածներ արդեն գրվում են ԱԻ-ի կողմից և մարդիկ գրեթե չեն զանազանում այն իրական լրագրողի գրած հոդվածից: Օրինակ, 2016թ-ին մեծ խմբագրական թերթերում տպագրվող հոդվածների մոտ 30%-ը գրված էր ԱԻ-ի կողմից:

Panorama.am- Այս դարաշրջանում, երբ մարդիկ ավելի շատ ապրում են վիրտուալ աշխարհով, վիրտուալ շփումներով, արդյո՞ք արհեստական ինտելեկտի ստեղծումն ավելի շատ չի հեռացնի մարդուն-մարդուց։

Հ․Խաչատրյան- Սա շատ լուրջ հարց է, քանի որ ԱԻ-ն զարգացման հաջորդ էտապում պետք է կարողանա արձագանքել լրիվությամբ ինչպես մարդը: Դա կոչվում է հարևան սենյակի թեստ կամ նամակագրական թեստ: Իմաստը նրանում է, որ մարդն առանց տեսնելու, թե ում հետ է հաղորդակցվում, սկսում է զրուցել: Եթե նա չկարողանա պարզել, որ զրուցակիցը ԱԻ-ն է, ապա համարվում է, որ ԱԻ-ն թևակոխում է նոր փուլ՝ մարդկային բանականության փուլ: Այդ շրջադարձային կետը գրանցվեց 2015թ-ին, երբ ԱԻ-ն անցավ այս գիծը: Այժմ արդեն ԱԻ-ն լայնորեն օգտագործում են բիզնեսում, որպեսզի պատասխանի հաճախորդի գրավոր հարցերին: Սա նշանակում է, որ մարդիկ կարող են զրուցել մեքենայի հետ:

2018թ-ին Սամսունգի փակ ցուցահանդեսում ցուցադրվեց մի պատի ժամացույց, որը կարող է զրուցել մարդու հետ գրեթե բոլոր թեմաներով: Այսինքն, իրոք, ինչ-որ պահ հետո մարդ-մեքենա փոխհարաբերությունները կարող են ավելի շատ ու դյուրին լինել, քան մարդ-մարդ շփումները:

Չեմ բացառում, որ անդրոիդների նոր սերնդի առաջացման դեպքում կառաջանան նաև ամուսնական զույգեր: Նման բացառիկ դեպքեր արդեն գրանցվում են, բայց շուտով դա, կարծես թե, համատարած կդառնա:

Իսկ ինչ վերաբերվում է առճակատմանը, այս պահին, մարդը միանշանակ առաջատար է: Ընդհարման դեպքում մարդու հաղթանակը ենթակա չէ քննարկման: Սակայն ինչ-որ ժամանակ անց, երբ ռոբոտները կկարողանան ինքնավերարտադրվել, որն ակնկալվում է 2040 թ․-ակններին մոտ, ապա ընդհարման դեպքում՝ սիլիցիումային հիմքով ռոբոտների և ածխածնային հիմքով մարդու միջև, դժվար կլինի կանխորոշել ելքը:

Որպես օրինակ, եթե այժմ ողջ մարդկությունը, այսինքն յուրաքանչյուր մարդ գլոբուսի վրա ամեն մեկ վարկյանում մեկ գործողություն անի, օրինակ գումարում, ապա նա կծախսի 100 տարի, որպեսզի կատարի այնքան գործողություն, որքան սուպերհամակարգիչը՝ 1 վարկյանում: Այսինքն մտածելու արագության, քայլերի հաջորդականության մեջ մենք՝ ածխածնայիններս, շատ հետ ենք նրանցից՝ սիլիցիումայիններից:

Մի բան կարող ենք միայն հույսով նշել, որ կոնֆլիկտի դեպքում ատոմային ռումբեր նրանք չեն օգտագործի մարդկանց դեմ, ինչպես նկարագրվում է որոշ ֆիլմերում: Բանը նրանում է, որ ատոմային ռումբի պայթունից անջատվող էլեկտրամագնիսական ճառագայթներից սիլիցիումային բանականությունը կխոտանվի և դա նրանք գիտեն։ Ուստի չեն օգտագործելու մի բան, որն իրենց կոչնչացնի:

Panorama.am- Միջազգային կառույցներն արդեն իսկ ընդունում են կարգավորումներ, որպեսզի արհեստական բանականությունը չսպառնա մարդու իրավունքներին, անձնական կյանքին, ինչո՞վ է դա պայմանավորված ու արդյո՞ք հնարավոր է գտնել տեխնոլոգիական զարգացման ու մարդու իրավունքների պաշտպանության բալանսը։

Հ․Խաչատրյան- Այո՛, այս իրավական հարցերը ինտենսիվ քննարկվում են: Այժմ վարկած կա, որ ապագայում անդրոիդները նույնպես կունենան իրավունքներ, այդ թվում աշխատանքային: Նրանք կաշխատեն և աշխատավարձ կստանան, հարկեր կվճարեն: Պետք է պարզապես կանոնակարգել այս հարցերը, որպեսզի ընդհարում չլինի մարդ-ԱԻ դաշտերի միջև:

Panorama.am-Ինչպիսի՞ն են տեխնոլոգիական զարգացման հեռանկարները, ինչպե՞ս ենք ապրելու ապագայում։

Հ.Խաչատրյան- Տեխնոլոգիանները շատ արագ ու կտրուկ են փոփոխվում: Կայուն կանխատեսում անելը շատ դժվար է: Սակայն կցանկանայի առանձնացնել մեկ տեխնոլոգիա, որը կարող է փոխել ամեն ինչ: Դա թվային անմահությունն է:

Ուղեղում բոլոր պրոցեսները էլեկտրական իմպուլսների հաջորդականություն են: Եթե հնարավոր լինի կարդալ այդ իմպուլսները, ապա նաև հնարավոր է գրանցել: Եթե գրանցել, ապա կարելի է պահպանել (save): Այդ տվյալները կարելի է պահպանել հիշողության կրիչի վրա: Մյուս տեխնոլոգիան կլոնավորումն է: Կարելի է կլոնավորել կենսաբանական կրիչ, որը կարող է ունենալ նույն ձեր մարմինը, կառուցվածքը, կամ ինչ-որ ուրիշ մեկի մարմնի տեսք ու ձև, ապա վերբեռնել կրիչից այդ տեղեկությունը կենսաբանական կրիչի մեջ: Այդ դեպքում այդ անհատը՝ իր լրիվ բանականությամբ և հիշողություններով, նոր կյանք է ստանում՝ նոր կենսաբանական կրիչի մեջ:

Հաջորդ փուլում այդ հիշողության կրիչն անմիջապես տեղադրվում է ողնուղեղի վրա և բոլոր հիշողությունները, զգացողությունները գրանցվում են և՛ ուղեղում, և՛ այդ կրիչում: Հենց կենսաբանական մարմինը՝ մարդը, մահանում է, այդ կրիչը տեղափոխում են նոր մարմնի մեջ: Այդպես նույնիսկ հիշողության ընդհատում չի լինում:

Հարուստ մարդիկ կունենան մի քանի կլոններ, որոնք կգտնվեն տարաների մեջ: Հենց ակտիվ առանձնյակը մահանա, կլոններից մեկը կակտիվանա: Այսինքն այդ մարդը երբեք չի մահանա:
Սպանություն կհամարվի, եթե ողնուղեղում տեղադրված սկավառակը վնասվի, այդ դեպքում համարվում է, որ մարդը մահացավ:

Կարծես թե այս ամենը հեռու չէ և մենք գուցե ականատես կլինենք, երբ մարդը ստեղծում է մեկ այլ մարդու, այլ խոսքով կառաջանան նոր արարիչներ, որոնք կստեղծեն նոր մարդու, և այդ արարիչներն անմահ կլինեն


Երևանի դպրոցների մշտադիտարկման և գնահատման նպատակով մշակվել է նոր գործիք. Այն գործարկվել է 11 դպրոցում

Երևանի դպրոցների մշտադիտարկման և գնահատման նպատակով մշակվել է նոր գործիք. Այն գործարկվել է 11...

14:36

Երրորդ երկրների քաղաքացիների համար ՀՀ-Թուրքիա սահմանի բացման առաջին ազդեցությունը կլինի տուրիստական հոսքերի ավելացումը. փոխնախարար

Երրորդ երկրների քաղաքացիների համար ՀՀ-Թուրքիա սահմանի բացման առաջին ազդեցությունը կլինի...

14:22

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքին. Դատախազության հայցը բավարարվել է

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքին. Դատախազության...

13:56

Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը

Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը

13:45

Նախատեսվում է հանդիպում Գագիկ Ծառուկյանի հետ՝ քննարկելու մեր պետության զարգացմանն ու դրա շարժիչ ուժին՝ երիտասարդությանն առնչվող հարցերը. Իվետա Տոնոյան

Նախատեսվում է հանդիպում Գագիկ Ծառուկյանի հետ՝ քննարկելու մեր պետության զարգացմանն ու դրա շարժիչ...

13:33

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ստրասբուրգում

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի...

13:16

Վրաստանը մեկուսանում է, մինչ Հարավային Կովկասում ԱՄՆ դերակատարումը ուժեղանում է. Գախարիան շնորհավորել է Փաշինյանին և Ալիևին

Վրաստանը մեկուսանում է, մինչ Հարավային Կովկասում ԱՄՆ դերակատարումը ուժեղանում է. Գախարիան...

11:45

Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բալանսը խորանում է, ինչը Բաքվին տալիս է ՀՀ-ի նկատմամբ ճնշման հսկայական գործիքակազմ․ Աբրահամյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բալանսը խորանում է, ինչը Բաքվին տալիս է ՀՀ-ի նկատմամբ ճնշման...

11:42

«Այսօր հայ հասարակությունը փոթորկված է». Արագածոտնի թեմում կատարվել է ապաշխարության ու բժշկության աղոթք

«Այսօր հայ հասարակությունը փոթորկված է». Արագածոտնի թեմում կատարվել է ապաշխարության ու բժշկության...

11:28

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 6 մարզերում

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 6...

11:08

Եղեգնաձորում հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ

Եղեգնաձորում հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի...

10:55

Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ hայոց պահանջատիրությունը պետական քաղաքականություն էր. Շարմազանով

Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ hայոց պահանջատիրությունը պետական քաղաքականություն էր....

10:32

Բոլոր ավտոճանապարհները բաց են

Բոլոր ավտոճանապարհները բաց են

10:13

Գևորգ Սրբազանը խճճվել է իր հորինվածքների մեջ․ Արսեն Բաբայան

Գևորգ Սրբազանը խճճվել է իր հորինվածքների մեջ․ Արսեն...

09:48

Վայոց Ձոր, Հայաստանի ապագա տուրիստական և գիներգործական կենտրոնը. Նարեկ Կարապետյանը՝ 300.000 աշխատատեղ ստեղծելու ծրագրից

Վայոց Ձոր, Հայաստանի ապագա տուրիստական և գիներգործական կենտրոնը. Նարեկ Կարապետյանը՝ 300.000...

09:25

2024-ին եւ 2025-ին ՀՀ ճանապարհներին 95 կյանք է խնայվել․ Փաշինյան (Տեսանյութ)

2024-ին եւ 2025-ին ՀՀ ճանապարհներին 95 կյանք է խնայվել․ Փաշինյան...

09:08

Գորիսում գերեզմանների մոտ վեճն ավարտվել է նռնակի պայթյունով. Վարուժան և Արմեն Յոլյանները մահացել են. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում

Գորիսում գերեզմանների մոտ վեճն ավարտվել է նռնակի պայթյունով. Վարուժան և Արմեն Յոլյանները մահացել...

23:31

2025-ին, նախորդ տարվա համեմատ, Հայաստանից ԵՄ արտահանումն աճել է 9,2 տոկոսով. Պապոյան

2025-ին, նախորդ տարվա համեմատ, Հայաստանից ԵՄ արտահանումն աճել է 9,2 տոկոսով....

15:27

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

14:27

Արշակ Սրբազանի գործով իրեղեն ապացույցը կորել է. «Հրապարակ»

Արշակ Սրբազանի գործով իրեղեն ապացույցը կորել է....

13:48

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01