Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը հունիսի 14–ին փաստաթուղթ կեղծելու մեջ մեղադրվող Նիկոլ Փաշինյանի ազգականի՝ Մամիկոն Հովհաննիսյանի գործով դատավճիռ է կայացրել։ Մամիկոն Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել 2019թ փետրվարի 19-ին իրավաբանական փաստ հաստատող՝ իրավունք վերապահող ակնհայտ կեղծ պաշտոնական փաստաթուղթ օգտագործելու համար և դատապարտվել 200.000 դրամ տուգանքի։ Մինչ գործով դատաքննություն սկսելը Մամիկոն Հովհաննիսյանը հայտարարել է որ համաձայն է իրեն առաջադրված մեղադրանքի հետ և միջնորդել է գործը քննել արագացված դատական կարգով։
Հիշեցնենք, որ վարչապետի ազգականին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա, 2019թ. փետրվարի 19-ին օգտագործել է իրավաբանական փաստ հաստատող` իրավունք վերապահող ակնհայտ կեղծ պաշտոնական փաստաթուղթ: Մասնավորապես նա 2018թ. օգոստոսի 21-ին «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ–ի տնօրենի հրամանով աշխատանքի է անցել նշված կազմակերպությունում և զբաղեցրել է մեխանիկի պաշտոնը: Նա, չունենալով բարձրագույն կրթություն, տնօրենի տեղակալի պաշտոնը զբաղեցնելու համար ձեռք է բերել և օգտագործել բարձրագույն կրթություն ունենալու հանգամանքը հավաստող կեղծ փաստաթուղթ` Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը 1993թ.-ին ավ նա նշանակվել է նույն հիմնարկի պահպանության բաժնի պետ-տնօրենի տեղակալի պաշտոնում: Նշենք, որ ՔՕ 325-րդ հոդվածի 1-ին մասով արարքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։ Այսպիսով դատարանը որոշում է կայացրել Հովհաննիսյանի նկատմամբ մեղմ պատիժ սահմանել՝ նրան տուգանելով 200.000 դրամով։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 4-ին ֆեյսբուքյան գրառում էր արել` նշելով, որ իր ցուցումով իր ազգականի ենթադրյալ չարաշահման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. «Կասկած չկա, որ գործը լիարժեք կքննվի եւ մեղավորները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության: Սա նոր Հայաստան է, եւ վարչապետի որեւէ մերձավոր չի կարող վեր լինել օրենքից կամ լինել արտոնյալ», - նշել էր նա՝ չմանրամասնելով, թե ում մասին է խոսքը։
19:21
16:26
16:07
14:06
13:33
13:06
12:55
10:08
09:45
09:23
09:06
19:06
18:35
18:09
17:46
17:33
17:29
17:21
17:00
16:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02