ARM | RUS |

Video. Մենք համաձայնություն ունենք աշխատել այդ ուղղությամբ. ՀՀ ԱԳ նախարարը՝ Մամեդյարովի հետ հանդիպման մասին

21.06.19 | 22:11

Կարծում եմ՝ մենք պահպանում ենք մեր հանդիպումների դինամիկան։Այս մասին հունիսի 20-ին, Վաշինգտոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ խոսելով իր եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի ահնդիպման մասին։

Ի՞նչ քննարկեցիք այսօր։ Որո՞նք են հիմնական առաջնահերթություննեը։

Կարծում եմ՝ մենք պահպանում ենք մեր հանդիպումների դինամիկան։ Շատ կարեւոր ասպեկտ, որի ուղղությամբ պետք է աշխատենք, այն է, որ պետք է պահպանենք այդ շատ կարեւոր միջավայրը, որը մեզ հնարավորություն է տալիս առաջ շարժվելու բոլոր խնդիրների, հակամարտության խաղաղ կարգավորման առաջընթացի ուղղությամբ: Եվ դուք գիտեք հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքը: Կարծում եմ, վերջին շաբաթների, վերջին ամսվա ընթացքում եղան որոշ զարգացումներ, որոնք ազդեցություն են ունեցել գործընթացի վրա, եւ կարծում եմ՝ պետք է ուշադիր դիտարկենք դա եւ տեսնենք այն ուղիները, որոնցով կարող ենք հավատարիմ մնալ այն համաձայնություններին եւ փոխըմբռնումներին, որոնց շուրջ աշխատում էինք վերջին ամիսների ընթացքում: Սա մեր այսօրվա բանակցությունների շատ կարեւոր մասն էր։ Շատ կաեւոր առաջնահերթուրյուններ են առաջընթացի պահպանելման քաղաքական կամքը եւ միջավայրի կայունությունը, որը պատշաճ մթնոլորտ է ապահովում եւ որի մեջ ընթանում է խաղաղ գործընթացը: Եվ իհարկե, մենք համանախագահների եւ իմ գործընկերոջ՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ ուշադրություն ենք դարձնում դրան:

Պարոն նախարար ասացին, որ փաստաթղթեր են շրջանառվել ....

Կան փաստաթղթեր, որոնք գույություն ունեն, գույություն ունեցել են, բայց այստեղ փաստաթղթերի խնդիրը չէ: Այստեղ խնդիրն այն է, թե ինչ սկզբունքներով ենք մենք մոտենում, որովհետեւ սկզբունքորեն այսօր անհրաժեշտ է առաջին հերթին կենտրոնացած մնալ այն միջավայրի վրա, որը ապահովում է մեզ համար առաջընթացը գործընթացի: Ինչ վերաբերվում է սկզբունքային մոտեցումներին, դրանք հայտնի են բոլորին, արտահայտված են Հայաստանի կողմից տարբեր առիթներով: Եվ այդ կոնտեքստում է, որ մենք բոլոր դեպքերում դիտարկում ենք բոլոր տարբեր տարբերակներն այն կոնտեքստում, թե որքանով է դա արտահայտում, թե որքանով ենք մենք կարողանում տեսնել, որ մեր առաջնային խնդիրեները, մեր առաջնային շահերը ստանում են իրենց արտահայտությունը: Իհարկե բավական երկար քննարկում ունեցանք եւ մեզ անհրաժեշտ է ժամանակ, որպեսզի ավելի, այսպես ասած, ուսումնասիրենք, վերլուծենք, գնահատենք այս փուլը: Նախատեսում ենք շարունակել այս գործընթացը քննարկման: Կհայտարարվի, երբ համաձայնությունը ունենանք՝ հաջորդ փուլում ինչ ենք անում, երբ դա կլինի: Համանախագահները նույնպես իրենց մասով անելիք ունեն:

Այդ առումով հիմա մեզ անհրաժեշտ է ուղղակի շատ ուշադիր վերլուծել, թե ինչպես ենք կարողանում պահպանել այդ դինամիկան, որը հնարավորություն է տալիս ունենալ քաղաքական կամք եւ շարժվել դեպի խաղաղ կարգավորում:

Հարցն այն է, թե հակամարտությունից 25 տարի անց ինչ է փոխվել բանակցային գործընթացի առումով: Խոսքս վերաբերում է 1994 մինչ 2019թ-ը ընկած ժամանակահատվածին: Ի՞նչ է փոխվել առարկայական երկխոսության առումով:

Այնպիսի հարց եք տալիս, որը շատ երկար վերլուծական հետազոտություն է պահանջում: Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք՝ իմ գործընկերոջ եւ համանախագահների հետ միասին մի քանի ժամ տեւած կարեւոր զրույց ենք ունեցել, նման վերլուծական հետազոտության մեջ ներգարվվելը այն չէ, ինչով ես կցանկանայի զբաղվել: Սակայն կարծում եմ, որ շատ կարեւոր է հասկանալ Հայաստանի եւ Արցախի բացարձակ առաջնահերթությունները: Արցախի ժողովրդի անվտանգության բացարձակ առաջնահերթությունը, որից բխում է կարգավիճակի հարցը, շատ հստակ սահմանում է այն, թե մենք ինչպես ենք դիտարկում այս հարցը: Իհարկե, պետք է գիտակցել, որ ամբողջ խաղաղ կարգավորումը նշանակում է փոխզիջում, իսկ փոխզիջումը նշանակում է երկկողմ ճանապարh: Ուստի, կարծում եմ, որ պետք է շատ զգայուն կերպով մոտենամ նրան, թե ինչպես ենք ընկալում մեր բացարձակ անվտանգության մտահոգությունները: Եվ մենք նաեւ պետք է հաշվի առնենք մյուս կողմի մտահոգությունները: Ուստի կարծում եմ այս զգուշավոր մոտեցման եւ քաղաքական կամքի շրջանակներում պատրաստ ենք շարժվել առաջ:

Պարոն Նախարար, բանակցություններն ընթանում էին հակամարտության սրման ժամանակ...

Դա այն է, ինչ ես ասում էի այս ամբողջ ընթացքում։ Իհարկե, սա շատ վատ ազդեցություն ունեցավ, որովհետեւ բանակցել այն պայմաններում, երբ կան լարվածության աճի տարրեր եւ այս գործընթացը խաթարելու վտանգներ, իհարկե, դրանք շատ վատ ազդեցություն ունեն, եւ հնարավոր չէ դրանից խուսափել։

Սակայն այսօր արտաքին գործերի նախարարների, ինչպես նաեւ համանախագահների համար շատ կարեւոր է գնտել ուղին, որով կկարողանանք աշխատել՝ կայունացնելու ղեկավարների մակարդակով ձեռք բերված երկխոսության, համաձայնության եւ փոխըմբռման արդյունքում ձեւավորված միջավայրը։ Կարծում եմ՝ շատ կարեւոր մարտահրավեր է այդ համաձայնությունների եւ փոխըմբռնման պահպանումը, որոնք ձեւավորել են միջավայր, որի շրջանակներում տեղի է ունենում խաղաղ գործընթացը։

Կա՞ն ապագայի վերաբերյալ հստակ համաձայնություններ։

Մենք ունենք որոշ համաձայնություններ։ Մենք ունենք համաձայնություններ, որոնք պետք է իրականացվեն, եւ, կարծում եմ, վերահաստատել ենք այն, ինչ վերաբերում է լրագրողներին, կալանքի մեջ գտնվող անձանց, հրադադարի ռեժիմի ամրապնդմանը եւ կայունությանը, լարվածության ռիսկերը նվազեցմանը նպաստող միջավայրի կայունությանը: Սրանք պահանջում են բազմաթիվ հստակ քայլերի ձեռնարկում, եւ մենք պետք է աշխատենք դրանք ի կատար ածելու ուղությամբ:

Հայաստանի դիրքորոշման մեջ կա՞ որեւէ փոփոխություն՝ կապված Արցախին ներգրավելու հետ:

Որեւէ փոփոխություն չկա եւ չի էլ կարող լինել, եւ շատ հստակ եմ նշում. Հայաստանի դիրքորոշումը կառուցված է շատ գործնական հիմքի, գործնական մոտեցման վրա, այն է՝ Արցախի շահառու է եւ հանդիսանում է այս ամենի սուբյեկտը, եւ նրանք պետք է ունենան սեփականության համապատասխան զգացում, եթե մենք իրապես վճռական ենք բանակցային գործընթացում գործնական առաջընթաց ապահովելու հարցում: Ուստի, կարծում եմ՝ մենք շատ հստակ ենք եղել մեր մոտեցումներում, մենք փորձում ենք ընդգծել, որ սա մասնավորապես քաղաքական կամքի գործնական հարց է՝ բանակցություններում ապահովելու գործնական առաջընթաց: Այս բանակցությունների սուբյեկտը եւ շահառուն՝ Արցախը, պետք է ունենա սեփականության անմիջական զգացում: Ուստի, սա եղել է երկխոսության մաս, իհարկե մենք պետք է դա հաշվի առնենք: Սակայն, ինչպես ես ասացի, շատ կարեւոր է հանգամանքն այն է, որ այս խնդիրները փոխկապակցված են, եւ մենք շատ զգուշորեն պետք է մոտենանք դրանց:

Դուք լավատեսորե՞ն ենք տրամադրված այսօրվա բանակցություններին։

Ես շատ զգույշ եմ լավատեսության կամ հոռետեսության մասին այդ գնաատականներում, սակայն կարծում եմ, որ սա պատասխանատվություն է, քանի որ այս բանակցությունները շատ ուղղակի ազդեցություն ունեն մարդկանց կյանքերի վրա։ Եվ երբ հարցը այս հարթության մեջ է դիտարկվում, պետք է գիտակցել, որ այն ինչ արվում է, պետք է ծառայի խաղաղության հաստատման նպատակին։ Դա լավ է Ադրբեջանի, Հայաստանի, Արցախի համար, դա լավ է ամբողջ տարածաշրջանի համար։

Բայց դա պետք է լինի այնպես, որ բոլոր կողմերը զգան, որ ընդունվող հանձնառությունները համարժեք են, որ կա փոխզիջման վրա հիմնված այնպիսի լուծում, որ կողմերից յուրաքանչյուրը զգա, որ այն արտահայտում է իր ազգային շահերն ու միմյանց մտահոգությունները եւ գտնում այնպիսի ելք, որի շրջանակներում համարժեք հանձնառությունների ստանձնումն ապահովում է այդ անհրաժեշտ հավասարակշռությունը։ Սա է փոխզիջման էությունը։

Մամեդյարովը ասաց` հաջորդ հանդիպումը չի ուշանա…

Այո, ես կարող եմ հաստատել, որ մենք համենայնդեպս համաձայնություն ունենք, որ անհրաժեշտ է աշխատել այդ ուղղությամբ եւ հաջորդ հանդիպման մասին նորից կվերջնականացնենք համաձայնությունը։ Մենք դեռեւս նոր ենք դուրս եկել, եւ հասկանում եք, որ նույնիսկ ներկայիս այս զրույցը առաջին, այսպես ասած, արտացոլումն է, թե ինչպես ենք մենք զգում այս բանակցությունների արդյունքը։ Մենք բնականաբար պատրաստ ենք շարունակել եւ պատրաստ ենք հայտարարել այդ հաջորդ կետը, երբ համաձայնությունը կունենանք, բայց նույնպես կվերահաստատենք որ սպասել չի տա: Բայց միեւնույն ժամանակ շատ էական է, որպեսզի մենք կարողանանք վերահաստատել այն հանձնառությունները, որոնք վերաբերվում են համապատասխան միջավայրին եւ զինադադարի ամրապնդմանը եւ համապատասխան մեխանիզմներին, որոնք մաս են նման միջավայրին։

Հարցս վերաբերում է նրան, որ Դուք նշեցիք Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության մասին, իսկ ի՞նչ կասեք 7 հարակից շրջանների, Ադրբեջանի ներքին տեղահանված անձանց մասին։

Ես խոսում էի Հայաստանի առաջնահերթությունների մասին: Եվ, բնականաբար, մյուս կողմի համար առաջնահերթություն հանդիսացող հարցերը նույնպես առկա են: Եվ ինչպես ասում էի...

Ինչպիսի՞ն է դիրքորոշումը...

Լուծումն իրենից ներկայացնում է հանձնառություն: Կարծում եմ ինձնից չեք ակնկալում այս խնդիրների վերաբերյալ ծավալուն քննարկում կամ վերլուծություն այս բանակցություններից անմիջապես հետո: Դա ամենեւին այն չէ, ինչի հետ մենք հիմա գործ ունենք: Բայց ինչպես նշեցի, մենք ունենք մեր առաջնահերթությունները եւ խոսում ենք մեր առաջնահերթությունների մասին, բայց դուք կհիշեք, երբ վարչապետն ասում էր, որ խաղաղությանը հասնելու ուղին այն է, որի միջոցով կկարողանանք պատասխան տալ տարատեսակ այն հարցերին, որոնք հուզում են բոլոր կողմերին: Կուզեի նաեւ հիշեցնել, որ Հայաստանի վարչապետն այդ մասին ասել է նախկինում, եւ մենք բազմիցս վերահաստատել ենք դա. ինչպիսի հանգուցալուծում էլ ձեռք բերվի, այն պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովրդների համար:

Այս պահին, ինչպես ես ասացի, այդ շատ մտահոգիչ զարգացումները, հրադադարի խախտումները, որոնք կյանքեր են խլում, շատ կարեւոր մարտահրավերներ են, որոնց մենք պետք է առերեսվենք, որոնք պետք է արձագանքենք, եւ մենք պետք նվազեցնենք էսկալացիայի ռիսկերը, որպեսզի կարողանանք պահպանել խաղաղությանը նպաստող միջավայրը:

Եվ այսօր այս զրույցն ունեցանք եւ այդ առումով համանախագահների, իմ գործընկերոջ հետ լավ քննարկում ունեցանք:

Վերջին հարցը անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ հանդիպման մասին, որեւէ մեկնաբանություն կանե՞ք...

Մենք շատ ինտենսիվ, ներառական եւ շատ արդյունավետ երկխոսություն ունեցանք դեսպան Բոլթոնի հետ: Մենք հնարավորություն ունեցանք քննարկելու հարցերի լայն շրջանակ, որում, իհարկե, ամենակարեւոր մասն էին կազմում ամենակարեւորն տարածաշրջանային անվտանգությունը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը։ ԱՄՆ-ն համանախագահ երեք երկրներից մեկն է եւ որպես համանախագահ՝ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հետ միասին շատ կարեւոր շահառու է այս ամենում: Մենք ունենք տարածաշրջանային անվտանգությանը եւ դինամիկային առնչվող շատ կարեւոր հարցեր, մենք, իհարկե, պետք է շարունակենք այս երկխոսությունը, այս զրույցը: ԱՄՆ-ն շատ կարեւոր գործընկեր է Հայաստանի համար: Մենք ունենք բավական հարուստ երկկողմ օրակարգ, որը մենք արժեւորում ենք: Ուստի, բոլոր առումներով սա շատ կարեւոր զրույց էր ԱՄՆ-ի՝ Հայաստանի կարեւոր գործընկերոջ հետ հարցերի լայն շրջանակի շուրջ: Եվ ես ասացի, որ սա շատ արդյունավետ, հետաքրքիր երկխոսություն, զրույց, քննարկում էր դեսպան Բոլթոնի հետ:


Երևանի դպրոցների մշտադիտարկման և գնահատման նպատակով մշակվել է նոր գործիք. Այն գործարկվել է 11 դպրոցում

Երևանի դպրոցների մշտադիտարկման և գնահատման նպատակով մշակվել է նոր գործիք. Այն գործարկվել է 11...

14:36

Երրորդ երկրների քաղաքացիների համար ՀՀ-Թուրքիա սահմանի բացման առաջին ազդեցությունը կլինի տուրիստական հոսքերի ավելացումը. փոխնախարար

Երրորդ երկրների քաղաքացիների համար ՀՀ-Թուրքիա սահմանի բացման առաջին ազդեցությունը կլինի...

14:22

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքին. Դատախազության հայցը բավարարվել է

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքին. Դատախազության...

13:56

Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը

Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը

13:45

Նախատեսվում է հանդիպում Գագիկ Ծառուկյանի հետ՝ քննարկելու մեր պետության զարգացմանն ու դրա շարժիչ ուժին՝ երիտասարդությանն առնչվող հարցերը. Իվետա Տոնոյան

Նախատեսվում է հանդիպում Գագիկ Ծառուկյանի հետ՝ քննարկելու մեր պետության զարգացմանն ու դրա շարժիչ...

13:33

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ստրասբուրգում

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի...

13:16

Վրաստանը մեկուսանում է, մինչ Հարավային Կովկասում ԱՄՆ դերակատարումը ուժեղանում է. Գախարիան շնորհավորել է Փաշինյանին և Ալիևին

Վրաստանը մեկուսանում է, մինչ Հարավային Կովկասում ԱՄՆ դերակատարումը ուժեղանում է. Գախարիան...

11:45

Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բալանսը խորանում է, ինչը Բաքվին տալիս է ՀՀ-ի նկատմամբ ճնշման հսկայական գործիքակազմ․ Աբրահամյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բալանսը խորանում է, ինչը Բաքվին տալիս է ՀՀ-ի նկատմամբ ճնշման...

11:42

«Այսօր հայ հասարակությունը փոթորկված է». Արագածոտնի թեմում կատարվել է ապաշխարության ու բժշկության աղոթք

«Այսօր հայ հասարակությունը փոթորկված է». Արագածոտնի թեմում կատարվել է ապաշխարության ու բժշկության...

11:28

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 6 մարզերում

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 6...

11:08

Եղեգնաձորում հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ

Եղեգնաձորում հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի...

10:55

Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ hայոց պահանջատիրությունը պետական քաղաքականություն էր. Շարմազանով

Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ hայոց պահանջատիրությունը պետական քաղաքականություն էր....

10:32

Բոլոր ավտոճանապարհները բաց են

Բոլոր ավտոճանապարհները բաց են

10:13

Գևորգ Սրբազանը խճճվել է իր հորինվածքների մեջ․ Արսեն Բաբայան

Գևորգ Սրբազանը խճճվել է իր հորինվածքների մեջ․ Արսեն...

09:48

Վայոց Ձոր, Հայաստանի ապագա տուրիստական և գիներգործական կենտրոնը. Նարեկ Կարապետյանը՝ 300.000 աշխատատեղ ստեղծելու ծրագրից

Վայոց Ձոր, Հայաստանի ապագա տուրիստական և գիներգործական կենտրոնը. Նարեկ Կարապետյանը՝ 300.000...

09:25

2024-ին եւ 2025-ին ՀՀ ճանապարհներին 95 կյանք է խնայվել․ Փաշինյան (Տեսանյութ)

2024-ին եւ 2025-ին ՀՀ ճանապարհներին 95 կյանք է խնայվել․ Փաշինյան...

09:08

Գորիսում գերեզմանների մոտ վեճն ավարտվել է նռնակի պայթյունով. Վարուժան և Արմեն Յոլյանները մահացել են. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում

Գորիսում գերեզմանների մոտ վեճն ավարտվել է նռնակի պայթյունով. Վարուժան և Արմեն Յոլյանները մահացել...

23:31

2025-ին, նախորդ տարվա համեմատ, Հայաստանից ԵՄ արտահանումն աճել է 9,2 տոկոսով. Պապոյան

2025-ին, նախորդ տարվա համեմատ, Հայաստանից ԵՄ արտահանումն աճել է 9,2 տոկոսով....

15:27

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

14:27

Արշակ Սրբազանի գործով իրեղեն ապացույցը կորել է. «Հրապարակ»

Արշակ Սրբազանի գործով իրեղեն ապացույցը կորել է....

13:48

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01