Երևանի քաղաքապետարանը «Նաշոտ տուր» ընկերության հետ համատեղ «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում մայրաքաղաքի «Կասկադ-Գաֆեսճյան արվեստի կենտրոն հիմնադրամի» տարածքում կազմակերպել էր երգչախմբային արվեստի երեկո: «Քեզ Երևան» խորագրով բազմաժանր երաժշտական ծրագրով հանդես է եկել Ֆրանսիայի Գրենոբլ Գոսպել Սինգերս երգչախումբը, որի կազմում, ի դեպ, նաև հայեր կան: Այն հիմնադրվել է ավելի քան 15 տարի առաջ: Երգչախումբը կազմված է 20-70 տարեկան տարբեր ազգությունների սիրողական և պրոֆեսիոնալ ավելի քան 100 երգիչներից: Երեկոյի ընթացքում հատուկ Երևանյան համերգի համար հնչել է ստեղծագործություն ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի երգացանկից, ինչպես նաև հայալեզու մեկ երգ և ֆրանսերենից հայերեն թարգմանված հոգևոր երաժշտություն:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը նշել է, որ երգչախմբի հետ Երևանում համերգ կազմակերպելու աշխատանքները դեռ գարնանից էին մեկնարկել, իսկ այսօր արդեն գաղափարը կյանքի կոչվեց`«Երևանյան ամառ 2016» -ի շրջանակում ևս մեկ գեղեցիկ միջոցառում նվիրելով երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին: Երգչախմբի գեղարվեստական ղեկավար և հիմնադիր Ֆրանկլին Ակոան էլ վստահեցրել է, որ թեև խումբը համերգային շրջագայությունների մեծ փորձ ունի, այդուհանդերձ հայաստանյան և մասնավորապես երևանյան համերգին մեծ պատասխանատվությամբ է պատրաստվել: Համերգային երեկոն ընդմիջվել է Երևանի քաղաքապետարանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի սաների կատարումներով: Համերգին ներկա հանդիսատեսն իր գոհունակությունն է հայտնել երգչախմբային արվեստի երեկոյի և ներկաներին շուրջ 2 ժամ տևողությամբ բարձրաճաշակ երաժշտություն մատուցելու համար:




Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47