System of a Down ռոք խմբի առջնորդ Սերժ Թանկյանն իր աջակցությունն է հայտնել Մոսկվայում նախորդ տարի իրենց հորը սպանած Խաչատուրյան քույրերին։ Նրանց հետ կատարվածը Թանկյանը որակել է ողբերգություն, իրավապահ մարմիններին կոչ է արել նրանցներողամիտ լինել։ Հիշեցնենք, որ հունիսի 14-ին քույրերին վերջնական մեղադրանք է առաջադրվել։ Այժմ էլ change.org կայքում ստորագրահավաք է իրականացվում՝ «Պահանջում ենք դադարեցնել Խաչատուրյան քույրերի նկատմամբ հարուցված քրեական գործը» պահանջով։ Դրա ներքո ստորագրել է ավելի քան 151 հազար 500 մարդ։ 2018 թ. հուլիսի 27-ին Ալտուֆևյան մայրուղու բազմահարկերից մեկի մուտքում հայտնաբերվել է 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանի մարմինը՝ պարանոցի և կրծքավանդակի շրջանում դանակի բազմաթիվ հարվածներով։ ՔԿ տվյալներով, նրան դանակով հարվածներ են հասցրել երեք աղջիկները։ Նրանց մեղադրանք է առաջադրված։ Աղջիկները հաստատում են, որ տղամարդը, գտնվելով թմրամիջոցի ազդեցության տակ, առաջինն է հարձակվել նրանց վրա դանակով, նրանք էլ պաշտպանվել են։ Հարցաքննությանն աղջիկները խոստովանել են մեղքն ու պարզաբանել, որ իրենց և իրենց հոր միջև թշնամական հարաբերություններ էին հաստատվել այն պատճառով, որ նա երկար ժամանակ իրենց բարոյական տառապանքներ է պատճառել։ Խաչատուրյան քույրերը օգոստոսի 2-ից կալանավորված էին։ Փորձագետները Քրիստինային և Անգելինային ճանաչվել էին մեղսունակ։ Խաչատուրյան քույրերից կրտսերը՝ 17-ամյա Մարիան, հոր սպանության պահին անմեղսունակ է ճանաչվել։ Սեպտեմբերի 27-ին Մոսկվայի Բասմաննի դատարանը փոխել էր Խաչատուրյան երեք քույրերի խափանման միջոցը կալանքը և ընտրել որոշակի գործողություններ կատարելու արգելքը։ Մինչև դատարանի վճիռը նրանք պետք է ապրեն առանձին, նրանց արգելված է շփվել միմյանց հետ, օգտվել բջջային հեռախոսից և ինտերնետից, գիշերը տանից դուրս գալ։ Նշվում է, որ հայրը ֆիզիկական, նաև սեռական բռնության է ենթարկել դուստրերին։
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01