Հունաստանի և Կիպրոսի համար ԵՄ հաջող գագաթաժողովից հետո Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը նախօրեին զգուշացրել է, որ Թուրքիան կարող է առերեսվել հետևանքների հետ կառույցի կողմից, եթե չհրաժարվի Արևելյան Միջերկրածովյան կղզիներում բացառիկ տնտեսական գոտում իր սադրանքներից (EEZ): Այս մասին գրում է հունական ekathimerini կայքը։
ԵՄ խորհրդի հինգշաբթի ընդունած հայտարարության մեջ նշվում է, որ «Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում Թուրքիայի հորատումներն անօրինական են ու ընդգծում է, որ Եվրոպան պատրաստ է համարժեք պատասխան տալ։
Ցիպրասը, հատկապես գոհ է մնացել ԵՄ այս աջակցությամբ ու լրագրողներին հայտարարել, որ «սա առաջին անգամն է, որ տասնամյակներ շարունակ Թուրքիայի կողմից միջազգային իրավունքի խախտումներից հետո ԵՄ-ն, Հունաստանի ու Կիպրոսի համաձայնեցված գործողություններից հետո, դատապարտեց թուրքերի գործողությունները հստակ ու վճռական ձևով»:
Վարչապետը նաև ասել է, որ Թուրքիային ուղղված «խիստ» ուղերձն ուղեկցվում է ԵՄ-ի կողմից առաջին անգամ ուղղված նպատակային միջոցներով: Ցիպրասը չի բացահայտել, թե ինչ միջոցներ կարող են լինել, սակայն, ակնարկել է, որ միջոցները կարող են հանգեցնել Թուրքիայի համար լուրջ տնտեսական հետևանքների:
Ցիպրասը հույս է հայտնել, որ Թուրքիան կդադարեցնի իր կործանարար վարքը և բանակցությունները կարող են կրկին սկսվել՝ բաժանված Կիպրոսի վերամիավորման համար:
19:21
16:26
16:07
14:06
13:33
13:06
12:55
10:08
09:45
09:23
09:06
19:06
18:35
18:09
17:46
17:33
17:29
17:21
17:00
16:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02