Վաշինգտոնում հունիսի 20-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կայացավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Հունվարին Փարիզում և ապրիլին Մոսկվայում կայացած հանդիպումներից հետո որոշում էր կայացվել ԱԳ նախարարների միջև հաջորդ հանդիպումը երրորդ համանախագահ երկրում` ԱՄՆ-ում անցկացնելու մասին։ Սա բավական խորհրդանշական էր մի կողմից հավասարակշռության պահպանման, մյուս կողմից երկարատև պասիվությունից հետո ամերիկյան կողմի ակտիվացման առումով:
Վաշինգտոնյան հանդիպումից առաջ՝ դեռևս ապրիլի երկրորդ կեսից, նկատելի էր սահմանային լարվածության աճ, որն ուղեկցվում էր հրադադարի ռեժիմի խախտումների ինտենսիվացմամբ, դիպուկահարների ակտիվությամբ, տարատեսակ զինատեսակների կիրառմամբ և անգամ զոհերով: Լարվածության աճին նպաստեցին նաև լայնածավալ զորավարժությունները, որոնցից մի քանիսը կրում էին նաև հարձակվողական բնույթ: Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը կրկին գործի դրեց ռազմական հռետորաբանությունը. անգամ ՊՆ նախարարի մակարդակով հնչեց պատերազմի սպառնալիք պարունակող կոչեր և հայտարարվեց, որ պատերազմ չսկսելուն խանգարում է միայն միջազգային իրադրությունը:
Ըստ էության, ԱԳ նախարարների հանդիպումից առաջ ձևավորավել էր բավական բարդ իրավիճակ և նման պայմաններում արդյունավետ քննարկումներ ակնկալելն, անշուշտ, իրատեսական չէր լինի: Ավելին, ՀՀ ԱԳՆ-ն հանդիպումից առաջ տարածած հայտարարությամբ բարձրաձայնեց, որ Ադրբեջանի գործողությունները բնութագրվում են ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ, և ստեղծված իրավիճակը պայմանավորում է վաշինգտոնյան հանդիպման օրակարգի հստակ գերակայություններ։
Վաշինգտոնյան հանդիպման արդյունքներով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ընդունած հայտարարության շեշտադրումներից կարելի է ենթադրել, որ ԱԳ նախարարների քննարկումների ժամանակ առաջնային են եղել վերջին զարգացումները և խաղաղության համար բարենպաստ միջավայրի ձևավորման հարցերը:
Համանախագահները կողմերին կոչ են արել վերահաստատել հանձնառությունը, անշեղորեն պահպանել հրադադարը և ձեռնպահ մնալ ցանկացած սադրիչ գործողություններից, այդ թվում՝ դիպուկահարների կիրառումից և շփման գծի ու միջազգային սահմանների երկայնքով ինժեներական աշխատանքներ կատարելուց։ Կարելի է ենթադրել, որ հենց դրանք են եղել սահմանային միջադեպերի պատճառները, որոնք հանգեցրել են զոհերի: Այնուամենայնիվ, ցանկալի էր, որ համանախագահների հայտարարությունը պարունակեր հասցեական ձևակերպումներ, ինչպես նաև անդրադարձ՝ Բաքվի ռազմատենչ հռետորաբանությանը:
Վստահության մթնոլորտի վերականգնման առումով բավական կարևոր է նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը, որոնք ուղղված են ռիսկերի նվազեցմանը և ենթադրում են շոշափելի գործիքակազմ՝ լարվածության կանխման և միջադեպերին արագ արձագանքման համար: Հայտարարության մեջ, օրինակ, հստակ անդրադարձ կա կողմերի միջև հաստատված օպերատիվ ուղիղ կապի օգտագործմանը, ինչը կարևոր ձեռքբերում է, բայց ոչ բավարար:
Հանդիպման ընթացքում արտաքին գործերի նախարարները ներկայացրել են իրենց դիրքորոշումը և ակնկալիքները տարածաշրջան կատարած վերջին այցի ժամանակ համանախագահների առաջարկված մարդասիրական և անվտանգության միջոցառումների իրականացման առնչությամբ։ Նման միջոցառումները բավական կարևոր են բանակցությունների համար անհրաժեշտ միջավայրի ձևավորման տեսանկյունից և բավական կարևոր է, որ համանախագահներն առավել ակտիվ աշխատեն դրանց (մասնավորապես՝ անվտանգության միջոցառումների) առաջմղման ուղղությամբ:
Ամփոփելով պետք է նշել, որ թեև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների նախաձեռնությամբ Վաշինգտոնում կազմակերպված ԱԳ նախարարների հանդիպումից, օբյեկտիվ գործոններով պայմանավորված, լուրջ արդյունքներ հնարավոր չէր ակնկալել, հանդիպումն ինքնին որոշակի արդյունք էր: Լարվածության ֆոնին նման հանդիպման հաջող կազմակերպումը, տեղի ունեցած քննարկումները, նոր հանդիպման վերաբերյալ պայմանավորվածությունը կարող են նպաստել լարվածության թուլացմանը:
Նարեկ Մինասյան
16:27
15:49
15:09
14:46
14:35
14:17
13:55
13:48
13:35
13:19
12:54
12:53
12:36
12:19
12:04
11:45
11:32
11:15
11:02
10:44
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33