Ուկրաինայում մեկնարկել են Սբ. Մարիամ Աստվածածնի սրբապատկերի 228-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները, հաղորդում է AnalitikaUA.net-ը:
Հունիսի 22-ին Կիեւում Ուկրաինայի հայերի միության եւ «Ուկրաինայի հայեր» քաղաքացիական հարթակի նախաձեռնությամբ հայ համայնքի հայտնի ներկայացուցիչներ հավաքվել են կլոր սեղանի շուրջ, որտեղ քննարկվել են կարեւոր, հեռանկարային ծրագրեր:
Միջոցառմանը ներկա են եղել գիտնականներ, քաղաքագետներ, լրագրողներ, երաժիշտներ, հոգեւորականներ եւ հասարակական գործիչներ:
Կլոր սեղանի մասնակցիները ողջունել են Ուկրաինայի հայ համայնքի ծրագրած միջոցառումները, նշվել են համատեղ քայլերը՝ Ուկրաինայի հայերի հարուստ մշակութային եւ պատմական ժառանգությունն ավելի հայտնի դարձնելու համար:
1791 թվականի հունիսի 27-ին սրբապատկերն ու Կամենեց-Պոդոլսկում վերակառուցված եկեղեցին օծել են, եւ արքեպիսկոպոս Յակով Թումանովիչի կարգադրությամբ նշվում է Հայ Աստվածամոր սրբապատկերի օրը:
2011 թվականին ուկրաինացի գիտնականներն առաջարկել են հունիսի 27-ը հայ-ուկրաինական բարեկամության օր հռչակել:
Ամեն տարի այդ օրն Ուկրաինայի տարբեր շրջաններում հայկական սփյուռքը թեմատիկ միջոցառումներ է անցկացնում: Տոնակատարություններն ավարտվում են հունիսի 28-ին:
Ինչպես հայտնի է, Ուկրաինայի հայերի միությունը Վիլենա Շատվորյանի ղեկավարությամբ դարձել է համաուկրաինական միակ կազմակերպությունը, որը միավորում է երկրում գործող բոլոր հայկական կազմակերպություններին: Ուկրաինայի հայերի միությունը հատուկ ուշադրություն է հատկացնում գիտության, կրթության, մշակույթի եւ սպորտի ոլորտներին:
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
12:03
11:58
11:49
11:33
11:12
10:56
10:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44