Անցած շաբաթ Մոսկվայում ձերբակալվել է հայ գործարար, Optima Development ընկերության սեփականատեր Ալբերտ Խուդոյանը: Մոսկվայի Տվերյան դատարանը նրան մինչև օգոստոսի 14-ին տնային կալանքի մեջ պահելու որոշում է կայացրել: Խուդոյանը մեղադրվում է «առանձնապես խոշոր չափերի խարդախության» հոդվածով, գրում է Ռուսարմինֆոն:
Գործարարին կասկածում են երեք հողակտորի գողանալու և 2 միլիարդ ռուբլու վնասի մեջ: Նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկման: Ալբերտ Խուդոյանը չի ընդունում մեղքը: Նրա պաշտպանները նշում են, որ գործը պատվիրված է:
Փաստաբան Ալեքսանդր Կարաբանովը նշել է, որ քրեական գործը հարուցվել է գործարարի ակտիվները խլելու համար: Փաստաբանի խոսքով, գործի հարուցման հետևում կանգնած են ՌԴ խորհրդարանի նախկին պատգամավոր Իլդար Սամիևը և գործարար Սերգեյ Գովյադինը:
Փաստաբան Ռուբեն Մարգարյանը, որը պաշտպանել է քրեական հետապնդման ենթարկված մեկ այլ հայ գործարար հանգուցյալ Լևոն Հայրապետյանին, այս գործը նմանեցնում է իր պաշտպանյալի գործին: Այս մասին նա նշել է Ռուսարմինֆոյի հետ զրույցում: Մարգարյանը նշել է, որ Խուդոյանի դեմ գործ է հարուվել հետախուզման մեջ գտնվող անձի հաղորդման հիման վրա: Նա հիշեցրել է, որ Հայրապետյանին էլ դատում էին մի գործով, որում տուժող էր ճանաչվել սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված սենատոր Իզմեստևը:
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56