Որքան էլ 2016 թվականի առաջին կիսամյակը եղել է չափազանց լարված և դժվար, սակայն ՀՀ ԶՈւ-ն իր առջև դրված խնդիրը պատվով է կատարել:
Այս մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հյուսիս-արևմտյան հատվածում տեղակայված դիրքերից մեկում ասուլիսին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ՝ գերատեսչություններն առաջին կիսամյակում կատարված աշխատանքների մասին այս օրերին հաշվետվություններ են ներկայացնում։ Սեյրան Օհանյանը նշեց, որ պատիվ ունի ՊՆ 2016 թ. ուսումնական տարվա առաջին կիսամյակին կատարված աշխատանքների մասին տեղեկացնել առաջնագծից` Հայոց բանակի հրամանատարների և զինվորների հետ միասին:
«2016 թվականին առաջնորդվել ենք «Պատրաստված հրամանատար, արհեստավարժ բանակ, ապահով հայրենիք» կարգախոսով և տարին հայտարարել ենք հրամանատարական պատրաստության տարի: Դա նշանակում է, որ շեշտը դրվելու է հրամանատարների գիտելիքների ու հմտությունների կատարելագործմանը»,-հայտարարեց պաշտպանության նախարարը։
Նա նշեց, որ թեկուզ առաջին կիսամյակը եղել է չափազանց լարված և դժվար (համընկավ ապրիլյան քառօրյա պատերազմին), սակայն ՀՀ ԶՈւ-ն իր առջև դրված խնդիրը պատվով է կատարել:
«Ապահովելով և ստեղծելով ազգային ու միջազգային երաշխիքներ` սահմանների պաշտպանության, մարտական հերթապահության իրականացմամբ ապահովել ենք հայ ժողովրդի անդորրը»,-ասաց պաշտպանության նախարարը:
Խոսելով ազգային երաշխիքների մասին` նախարար Սեյրան Օհանյանը նկատեց, որ ռազմաքաղաքական ղեկավարությունը շեշտը դնում է այն գործոնների վրա, որոնք ժամանակակից համազորային գործողություններում ապահովում են մարտի հաղթանակով ելքը:
Դա, Սեյրան Օհանյանի խոսքով, առաջին հերթին զինվորն է, ապա` սպառազինությունն ու տեխնիկան: Նա նշեց, որ բանակի համալրման խնդիրը շարունակում է մնալ ամենակարևորը:
«Պրոֆեսիոնալ տարի` պայմանագրային համալրման հետ մեկտեղ. ավելի արդար հենքի վրա ենք դնում զորակոչի իրականացումը։ Պետք է ասեմ, որ նախաձեռնություններն այստեղ շարունակական են»,-ասաց Սեյրան Օհանյանը:
Այս տարվանից սկսած ՀՀ Զինված ուժերը ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի հետ մեկտեղ նախազորակոչային տարիքում պարապմունքներ ու վարժանքներ են անցկացնելու, ապա՝ զորակոչիկների հետ:
«Հատկապես հարմարվողականության, սթրեսների, կոնֆլիկտների կարգավորման հարցում, իհարկե, ռազմական կրթությունը ամենակարևոր ուղղություններից մեկն է »,-ասաց Սեյրան Օհանյանը:
Իսկ այս տարվա սեպտեմբերի 1-ից գոյություն ունեցող հրամանատարաշտաբային պարապմունքները համապատասխան ընթացք կստանան:
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47