168.AM | 19:19 | Հունիս 24 2019 Խորագրեր: Պաշտոնական Քաղաքականություն Արդարադատության նախարարն ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարին Տպել | Դիտվել է` 21 Поделиться Արդարադատության նախարարն ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարին ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային: Նախարարը, կարևորելով Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը, նշել է, որ Հայաստանը ներկայում դատաիրավական լուրջ բարեփոխումների ճանապարհին է, և այդ ընթացքում անհրաժեշտ են լինելու ԵԽ գործընկերների լավագույն փորձն ու փորձագիտական խորհրդատվությունը: Ռուստամ Բադասյանն ընդգծել է, որ կա քաղաքական կամք ու տրամադրվածություն այդ բարեփոխումները միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան իրականացնելու համար: Նախարարը սերտ համագործակցության պատրաստակամություն է հայտնել և բարձր գնահատել ԵԽ ջանքերն՝ ուղղված Հայաստանում ժողովրդավարության հաստատմանն ու զարգացմանը: ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան շնորհավորել է նախարար Բադասյանին նշանակման կապակցությամբ և ընդգծել, որ Արդարադատության նախարարությունն իրենց ամենակարևոր գործընկերներից է: ԵԽ ներկայացուցչի տեղեկացմամբ, երևանյան գրասենյակի կողմից ներկայում իրականացվող մոտ 7 ծրագրերում Արդարադատության նախարարությունը կամ հիմնական գործընկերն է, կամ ամենակարևոր դերակատարներից մեկը: Հանդիպման ընթացքում արդարադատության նախարարն անդրադարձել է Դատաիրավական բարեփոխումների և Հակակոռուպցիոն ռազմավարությունների նախագծերի կենսագործմանը, առանց մեղադրական դատավճռի ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրմանն առնչվող մի շարք հարցերի և այդ շրջանակում ԵԽ հնարավոր աջակցությանը: ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարն ընդգծել է, որ դատաիրավական բարեփոխումները, Պրոբացիայի ծառայության կարողությունների զարգացումն ու քրեակատարողական համակարգի բերալավումն իրենց առաջնահերթությունների ցանկում են, և ԵԽ-ն պատրաստ է աջակցելու այդ ուղղությամբ տարվող աշխատանքներին: Հանդիպման ավարտին համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն է ձեռք բերվել: ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56