Ներդրումային միջավայրի և տնտեսական ակտիվության վրա ազդող այլ գործոններից ձերբազատվելու դեպքում Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթի ընդունումը կնպաստի, որ օտարերկրյա ուղղակի ներդրումները ավելանան տարեկան 1.5 տոկոսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկմանն ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության Արկադի Խաչատրյանը հետաքրքրվեց Հայաստանում ներդրումային միջավայրի մասին՝ Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթի ազդեցության համատեքստում:«Եթե բոլոր մնացած գործոններով հավասար պայմաններ լինեն, Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթն արդյոք երաշխավորում է, որ ներդրողը պետք է ներդրում կատարի հենց Հայաստանում, ոչ թե Վրաստանում»,-հետաքրքրվեց պատգամավորը: Պողոսյանը հիշեցրեց, որ Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների հետևանքները գնահատվել են ընդhանուր հավասարակշռության մոդելի հիման վրա: «Եվ այդ արդյունքների համաձայն այլ հավասար պայմաններում, երբ ձերբազատվենք այն բոլոր հնարավոր գործոններից, որոնք այս կամ այն կերպ կարող են ազդել ներդրումային միջավայրի և տնտեսական ակտիվության վրա, միայն այս նախագծերի փաթեթի ներդրումը նպաստում է, որ օտարերկրյա ուղղակի ներդրումները տարեկան 1.5 տոկոսով ավելանան: Դա կապվում է շահութահարկի դրույքաչափի նվազեցման, աշխատուժի բեռի նվազեցման և մնացած բոլոր ուղղություններով կատարվող բարելավումների հետ»,-ասաց փոխնախարարը: Նա նշեց,որ դժվար է Հայաստանի ու Վրաստանի այլ հավասար պայմաններ պատկերացնելը,քանի որ իրականում բազմաթիվ այլ գործոններ կան: Բայց այդուհանդերձ Պողոսյանը կարծում է, որ այս նախագծերի փաթեթի ընդունմամբ մենք լուրջ հայտ ենք ներկայացնում՝ էականորեն բարելավելու Հայաստանի ներդրումային գրավչությունը:
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44