Փոխանակման կետերի և գրավատների համար Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթով պետական տուրքի նախատեսված չափը փոքր-ինչ նվազեցվել է: Ակցիզային հարկը տարեկան նախատեսված 4 տոկոսի փոխարեն կավելանա 3 տոկոսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթում կատարված փոփոխությունները երկրորդ ընթերցմամբ քննարկմանը ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:
«Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկումներին շարունակվել են մասնագիտական քննարկումներն առանձին կարևոր թեմաների շուրջ: Վերանայվել են ֆինանսավարկային հատվածի կազմակերպությունների լիզենզավորման համար նախատեսված պետական տուրքի դրույքաչափերը: Մեր գնահատմամբ որոշակիորեն խաթարված էին համամասնությունները: Եվ ստացվել էր, որ ֆիսկալ քաղաքականության հետ խաչվել էր մեկ այլ խնդիր: Եվ հիմնական բեռն ընկել էր փոխանակման կետերի և գրավատների վրա»,-ասաց Պողոսյանն ու նշեց, որ այս առումով փոփոխություններ են կատարել:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի առաջարկությամբ նոր ինստիտուտ են ներմուծել: Անմաքս առևտրի խանութների կազմակերպիչները հրաժարվում են ուղղակիորեն համագործակցել փոքր արտադրողների հետ, հատկապես ակցիզային հարկով հարկվող ապրանք արտադրողների հետ: Եվ ըստ էության այս առաջարկությամբ միջնորդի ինստիտուտ է ներդրվում:
Նույն խմբակցության պատգամավոր Եղիշե Սողոմոնյանի առաջարկությամբ կարգավորել են հանրային սննդի կազմակերպման գործունեությանը զուգահեռ այլ գործունեությամբ զբաղվելու պարագայում բարձր հարկային բեռի խնդիրը: «Սահմանված էր 20 տոկոս հարկ, այս հարցն իսպառ լուծում ենք: Սողոմոնյանի առաջարկությամբ կարգավորում ենք խաղային ապարատների միջոցով արագ սննդի վաճառքի կազմակերպման աշխատանքը՝ նրանց տեղափոխելով պետական տուրքի համակարգ»,-ասաց Պողոսյանը:
Նրա խոսքով՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանի , Արման Եղոյանի առաջարկությամբ որպես փոխզիջումային տարբերակ առաջարկում են ակցիզային հարկի դրույքաչափը տարեկան 4 տոկոսով ավելացնելու առաջարկը մեղմել, և համաձայնության գալ 3 տոկոսի շուրջ:
ԼՀԿ-ի առաջարկությամբ կարգավորում են նաև սառեցված հավի միսը չդրոշմավորելու խնդիրը: «Օրենքը պարտադրում էր, որ -18 աստիճան ջերմաստիճանի պայմաններում սառեցված հավի միսը դրոշմավորվեր որպես առանձին միավոր: Մենք համաձայնել ենք, որ դրոշմավորվի արկղը, ոչ թե մսի կտորը»,-ասաց փոխնախարարը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի առաջարկությամբ կարգավորել են հյուրատներում կազմակերպվող հանրային սննդի հարցը: «Ենթադրվում էր, որ հյուրատունը կարող է գործել միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում: Պատգամավորը մտահոգություն ուներ, որ եթե չենք նշում ուղղակիորեն հանրային սննդի մասին, միգուցե ռիսկեր առաջանան այն առումով, որ միգուցե նախաճաշի, ճաշի կամ ընթրիքի կազմակերպումը կարող է պատճառ հանդիսանալ, որ տվյալ տնտեսավարող սուբյեկտը դուրս մղվի միկրոձեռնարկատիրության հարկման համակարգից»,-ասաց Պողոսյանն ու հավելեց, որ ընդունել են պատգամավորի առաջարկը:
«Իմ քայլը» խմբակցության Գևորգ Պապոյանը ևս կատարել է առաջարկներ: Դրանցից 7-ն ընդունվել են, պատրաստակամություն են հայտնել աշխատել նաև մնացած 6 առաջարկների շուրջ:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկմանը որոշվել էր կատարել պետական տուրքի նախատեսված չափերի նվազեցում: Գրավատների պետտուրքը ներկայում 100 հազար դրամ է, առաջարկվում է առաջին տարում դարձնել 1.5 մլն դրամ, հետո 2 մլն դրամ: Իսկ Փոխանակման կետերի համար 50 հազար դրամ պետական տուրքն առաջարկվում է առաջին տարում դարձնել 500 հազար դրամ, հետո՝ 1 մլն դրամ:
Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթում ներառված Պետտուրքի մասին փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով նախապես առաջարկվում էր գրավատների համար տարեկան պետական տուրքը 100 հազար դրամից դարձնել 6 միլիոն, իսկ փոխանակման կետերի համար՝ 50 հազարից 3 միլիոն դրամ, իսկ բանկերի տուրքը 3 մլնի փոխարեն դարձնել 7 մլն դրամ, մասնաճյուղերի համար սահմանել 350.000 դրամ պետտուրք:
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01