Սիրիայում իր շահերը պաշտպանելով՝ Իսրայելը ոչ մի կերպ վտանգի չի ենթարկի ռուսական զորքերը: Երեքշաբթի այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ բացելով «ՌԴ-ԱՄՆ-Իսրայել» ձեւաչափով Մերձավոր Արեւելքի իրավիճակի վերաբերյալ բանակցությունները: Քաղաքական գործչի ելույթի տեսանյութը ներկայացված է Twitter-ում, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել ՌԴ կառավարությանը եւ նախագահ Վլադիմիր Պուտինին Իսրայելի հետ դեկոնֆլիկտինգի մեխանիզմի ստեղծման (Սիրիայում) հարցով սերտ համագործակցության համար, - ասել է նա,-ես կցանկանայի հավաստիացնել, որ պաշտպանելով մեզ, մենք ոչ մի կերպ վտանգի չենք ենթարկի ռուսական ուժերին: Նեթանյահուն հավելել է, որ Իսրայլը կշարունակի հակազդեցություն ցուցաբերել Սիրիայում Իրանի ամրապնդվելու փորձերին: «Իսրայելը գործել է 100 անգամ, որպեսզի կանխի Սիրիայում իրանական դիրքերի ամրապնդումը,-ասել է նա,-Իսրայելը կշարունակի խոչընդոտել Իրանին՝ հարեւան տարածքները մեզ վրա հարձակվելու համար օգտագործելու գործում»: Կայուն Սիրիա Իսրայելի վարչապետը նշել է, որ Սիրիայում կայունությունը բխում է ինչպես Իսրայելի, այնպես էլ ՌԴ եւ ԱՄՆ-ի շահերից: «Բոլոր 3 կողմերը կցանկանային Սիրիայում խաղաղություն, կայունություն եւ անվտանգություն տեսնել», - ասել է Նեթանյահում: Նա շնորհակալություն է հայտնել ՌԴ եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինին եւ Դոնալդ Թրամփին իրենց ներկայացուցիչների հետ հանդիպման հնարավորության համար եւ նշել, որ այդ երկրների հետ Իսրայելի հարաբերությունները հասել են աննխադեպ բարձր մակարդակի»: Խոսելով Սիրիայում իրավիճակի մասին՝ Նեթանյահուն ասել է, որ Իսրայելը բազմիցս խոչընդոտել է Սիրիայի տարածքում «Հըզբոլալլահ» կազմակերպությանը իրանական զենքի մատակարարմանը, սակայն չի վտանգել ռուս զինծառայողներին: Ընդ որում, նրա խոսքով, իրավիճակի հետագա կարգավորումը պետք է հիմնված լինի 2011-ից Սիրիայում ներկա բոլոր օտարերկրյա զորքերի դուրսբերմանը: Օտարերկրյա զորքերի դուրսբերում Նեթայահուն ընդգծել է, որ Իսրայելը, ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն հետեւում են 2011-ից հետո Սիրիա ժամանած բոլոր օտարերկրյա զինծառայողների դուրսբերման նպատակին: «Մենք մեկ ընդհանուր նպատակ ունենք՝ որպեսզի 2011-ից հետո Սիրիա ժամանած ոչ մի օտարերկյա ուժ այնտեղ չմնա: Կարծում եմ՝ ընդհանուր ջանքերով, մենք կկարողանանք հասնել այդ նպատակին, դրանով իսկ ավելի կայուն Մերձավոր Արեւելք ստեղծելով, ամեն դեպքում, այդ հատվածում: Բոլոր օտարերկրյա զորքերի դուրսբերումը բարենպաստ կլինի ՌԴ, ԱՄՆ եւ Սիրիայի համար», - ասել է նա: «Մենք կցանկանայինք քննարկել այդ նպատակին հասնելու կոնկրետ միջոցները», - հավելել է Նեթանյահուն:
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56