Հայաստանում դիվանագիտական աշխատանքի ավարտի կապակցությամբ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հունիսի 25-ին ընդունել է մեր երկրում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին: Արժևորելով այն գործընկերային հարաբերությունները, որոնք ձևավորված են երկու երկրների միջև` խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել դրանց խորացման գործում դեսպանի ունեցած դերակատարությունը: Արարատ Միրզոյանի խոսքով` մեր երկրում տեղի ունեցած չափազանց լուրջ փոփոխություններին զուգընթաց` դինամիկ փոփոխություններ ու զարգացում են ունեցել նաև հայ-գերմանական հարաբերությունները` ստանալով նոր մակարդակ: Շնորհակալություն հայտնելով հրաժեշտի հանդիպման համար` Բերնհարդ Մաթիաս Քիսլերն ընդգծել է, որ գերմանական կողմը միշտ կարևորել է ՀՀ Ազգային ժողովի կարողությունների հզորացումը, երկու երկրների խորհրդարանների միջև կապերի խորացումը, փոխադարձ այցերն ու փորձի փոխանակումը: Նրա խոսքով` Հայաստանում հաստատված նոր իրողությունների պայմաններում լայն հնարավորություն է ստեղծվել երկկողմ փոխգործակցությանը նոր որակ հաղորդելու համար: Ըստ դեսպանի` Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգին անցմամբ պայմանավորված էապես մեծացել է Ազգային ժողովի դերակատարությունը, ուստի գերմանական կողմը պատրաստակամ է շարունակելու և ընդլայնելու օրենսդիր մարմնին սատարման ծրագրերը` տարբեր ձևաչափերով: «Հայ-գերմանական հարաբերությունները միշտ աչքի են ընկել իրենց ջերմ, բարեկամական բնույթով և ընթացող փոփոխություններից հետո դրանք էլ ավելի խորացման հնարավորություն ունեն»,-ասել է գերմանացի դիվանագետը: Կողմերն անդրադարձել են մեր երկրում տեղի ունեցող բարեփոխումներին, որոնք մասնավորապես ընթանում են հանրային կառավարման, արդարադատության, հարկային և այլ ոլորտներում: Երկուստեք ընդգծվել է Ազգային ժողովի դերը բարեփոխումների գործընթացում, խորհրդարանական կառավարման ձևաչափում: Կարևորվել է միջխորհրդարանական համագործակցության հետագա ընդլայնումը: Արարատ Միրզոյանն ընդգծել է Բերնհարդ Մաթիաս Քիսլերի ներդրած անձնական ջանքերը` հայ-գերմանական հարաբերություններն ամուր հիմքերի վրա դնելու ուղղությամբ: Դեսպանն իր հերթին հավաստիացրել է, որ միշտ հետաքրքրված է լինելու հայաստանյան գործընթացներով և իր հետագա գործունեությամբ ևս նպաստելու է հայ-գերմանական հարաբերությունների ամրացմանը:
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01