ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ 65-ամյա տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ձերբակալվել է տուժողի եղբայրը:
2019թ. հունիսի 25-ին՝ ժամը 12:20-ին, ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում Երևան քաղաքի բնակիչ, 1957թ. ծնված տղամարդը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նախորդ օրը՝ հունիսի 24-ի երեկոյան, իրենց պատկանող բնակարանում վիճաբանել է 1954թ. ծնված եղբոր հետ, որի ժամանակ ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին: Ըստ հաղորդման՝ 65-ամյա տղամարդը հաջորդ օրը՝ 2019թ. հունիսի 25-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, մահացել է:
Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը: 65-ամյա տղամարդու դիակի արտաքին զննությամբ արձանագրվել են գլխի, դեմքի և կրծքավանդակի հատվածներում բազմաթիվ վնասվածքներ:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով: 1954թ. ծնված տղամարդը ճանաչվել է տուժող: Ենթադրյալ հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է տուժողի եղբայրը՝ ծնված 1957 թվականին, և հարցաքննվել դեպքի շուրջ:
Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, հարցաքննություններ, առգրավվել են տուժողի և ենթադրյալ հանցագործություն կատարած անձի հագին դեպքի պահին եղած հագուստները, վերցվել են նմուշներ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական, դատակենսաբանական, դատագենետիկական:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և դատավարական այլ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:
Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:
ՀՀ քննչական կոմիտե
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01