Հայաստանում գործող որոշ ավիաընկերություններ ՌԴ–ի և Վրաստանի ուղղությամբ չվերթերը կավելացնեն, մյուսները պատրաստ են Վրաստանից դեպի Ռուսաստան ավիատոմսերն անվճար փոխանակել ՀՀ-ից իրականացվող չվերթերի ուղևորատոմսերով։
«Արմենիա» ավիաընկերությունը հուլիսի 8-ից նախատեսում է ավելացնել չվերթերի հաճախականությունը Թբիլիսի-Երևան և հակառակ ուղղություններով օրական 2 անգամ, ինչպես նաև թռիչքներ իրականացնել Երևան-Մոսկվա և հակառակ ուղղություններով օրական 2 անգամ: Ավիաընկերությունը նախատեսում է նաև չվերթեր իրականացնել Գյումրի-Մոսկվա-Գյումրի և Գյումրի-Բաթումի-Գյումրի ուղղություններով: Ընկերության ներկայացուցիչն այս մասին հայտնել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում կայացած հանդիպման ժամանակ։ Այս մասին տեղեկացնում է կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Աերոֆլոտ» ավիաընկերության ներկայացուցիչը նշել է, որ իրենք պատրաստ են Վրաստանից դեպի Ռուսաստան ավիատոմսերն անվճար փոխանակել ՀՀ-ից իրականացվող չվերթերի ուղևորատոմսերով: Նա նաև հայտնել է, որ առաջիկայում նախատեսվում է ավելացնել դեպի ՀՀ փոխադրումների հաճախականությունը:
«Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության ներկայացուցիչը նշել է, որ քննարկվում են տարբերակներ Վրաստանում առկա ուղևորահոսքը Թբիլիսիից և Բաթումից հայկական ավտոբուսներով Երևան փոխադրելու և այնուհետև ավիաընկերության օդանավերով դեպի Ռուսաստան տեղափոխելու շուրջ: Ռուսաստանից Վրաստան թռիչքների 60% իրականացնում է «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերությունը:
Ավիաընկերությունը նախատեսում է հուլիսից շաբաթական 7 հաճախականությամբ չվերթեր ավելացնել դեպի Մոսկվա, որոնք կիրականացվեն Մոսկվայի «Ժուկովսկի» օդանավակայանից, ինչպես նաև 2 չվերթ շաբաթական հաճախականությամբ կավելացվի Սանկտ Պետերբուրգից Երևան չվերթերի քանակը: Ներկայացուցիչը նշել է, որ նախատեսվում է նաև թռիչքներ իրականացնել Գյումրու օդանավակայանից:
«Պոբեդա» ավիաընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ իրենք ցանկանում են բանակցել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության հետ՝ Ռուսաստանից դեպի Գյումրի փոխադրված ուղևորներին երկաթգծով դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ փոխադրելու շուրջ: Նման փոխադրում նախատեսում են նաև իրականացնել ավտոբուսներով:
«Սիբիր» ավիաընկերության ներկայացուցիչը նշել է, որ առաջիկայում կներկայացնեն դեպի ՀՀ կանոնավոր չվերթերի հաճախականությունների ավելացման նոր հայտեր:
Ռուսաստանից դեպի Հայաստան 9 ուղղություններով կանոնավոր չվերթեր են իրականացնում թվով 11 ռուսական ավիաընկերություն, որոնցից 6-ը՝ «Ուրալյան ավիաուղիներ», «Պոբեդա», «Աերոֆլոտ», «Սիբիր», «Նորդավիա» և «Ռեդ Վինգս» ավիաընկերությունները, չվերթեր են իրականացնում նաև Ռուսաստանից Վրաստան։
Հիշեցնենք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, ըստ որի` հուլիսի 8-ից ժամանակավորապես դադարեցվում է Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը։
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32