Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանը «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ անելու նախաձեռնությամբ է հանդես եկել:
Ինչպես հայտնի է, օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Անվտանգության խորհրդի անդամներն են վարչապետը, առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանության պետը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը: Այդ նույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Անվտանգության խորհրդի նիստերին կարող են մասնակցել նաև վարչապետի հրավիրած այլ անձինք:
![]()
Երբ այդ օրենքի նախագիծը քննարկվում էր դեռևս վեցերորդ գումարման խորհրդարանում, ընդդիմության կողմից քննադատության արժանացավ այն հանգամանքը, որ Ազգային ժողովի նախագահը չկա Անվտանգության խորհրդի կազմում այն դեպքում, երբ Հայաստանն անցել է խորհրդարանական կառավարման համակարգի, և խորհրդարանի դերը մեծացել է: Եվ, ահա, արդեն յոթերորդ գումարման խորհրդարանում իշխանական խմբակցության պատգամավորը հանդես է եկել համապատասխան փոփոխությամբ և օրենքում ցանկանում է ամրագրել, որ Անվտանգության խորհրդի նիստերին մասնակցելու իրավունք ունի Ազգային ժողովի նախագահը:

Նշենք, որ նախագիծը խորհրդարանին ներկայացվել է մայիսի 30-ին և դեռ վարչություններում չի ենթարկվել փորձաքննության»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01