Չինաստանը եւ ԱՄՆ-ը պայմանավորվել են դադար առնել առեւտրական պատերազմում Օսակայում Քսանի խմբի գագաթնաժողովից առաջ, որպեսզի վերսկսեն բանակցությունները վեճերի կարգավորման շուրջ: Այդ մասին հունիսի 27-ին հայտնել Է South China Morning Post թերթը վկայակոչելով մի քանի աղբյուր:
Հրատարակության տվյալներով՝ երկու երկրների ղեկավարների՝ Դոնալդ Թրամփի եւ Սի Ցզինպինի առաջիկա հանդիպման արդյունքներով կողմերից յուրաքանչյուրը մամուլի համար առանձին հայտարարություն կանի՝ շարադրելով այդ խնդրի շուրջ փոխհամաձայնեցված դիրքորոշումը: Ներկայիս պայմանավորվածությունը թույլ կտա հետաձգել ՉԺՀ-ի արտադրանքի վրա եւս 300 մլրդ դոլարի նոր մաքսատուրքեր սահմանելու Վաշինգտոնի պլանները: Առայժմ պարզ չԷ՝ որքան երկար կարող Է տեւել դադարը բանակցությունների նոր փուլերն ավարտելու համար: Սակայն, թերթի երկու աղբյուրի տվյալներով, առեւտրական համաձայնագրի հասնելու համար հատկացվելու Է վեց ամիս:
Թրամփը հունիսի 26-ին հայտարարել Է Fox Business հեռուստաալիքի եթերում հայտնել Է, որ դիտարկում Է ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ տնտեսական կապերի մասնակի դադարեցման հնարավորությունը, եթե երկրները չկարողանան համաձայնության հասնել առեւտրի շուրջ: Դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ի նախագահը չի բացառել, որ ՉԺՀ-ի ղեկավար Սի Ցզինպինի հետ Օսակայում կայանալիք հանդիպման ընթացքում կհաջողվի հասնել առեւտրական համաձայնագրի եւ խուսափել Վաշինգտոնի կողմից չինական ապրանքների վրա լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելուց, ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել Է, որ Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ առեւտրական համաձայնագիրը պատրաստ Է 90 տոկոսով, եւ նշել Է, որ դրա կնքման հնարավորությունը պահպանվում Է:
«Մենք մոտավորապես 90 տոկոսով անցել ենք (գործարքի) ուղին, եւ ես կարծում եմ, որ այն ավարտելու հնարավորություն կա»,- հայտարարել Է նա CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում: Մնուչինը վստահություն Է հայտնել, որ այդ հարցի շուրջը բանակցություններում առաջընթաց ձեռք կբերվի ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպմանը Ճապոնիայում G20-ի գագաթնաժողովի հարթակներում: Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության ղեկավարը հուսով Է, որ համաձայնագիրը կարող Է կնքվել մինչեւ տարեվերջ, բայց դրա համար «պետք Է ճիշտ ջանքեր գործադրվեն»: Ավելի վաղ ԱՄՆ-ի վարչակազմի բարձրաստիճան մի ներկայացուցիչ հայտարարել Է, որ Թրամփի եւ Սի Ցզինպինի հանդիպումն, ամենայն հավանականությամբ, կկայանա հունիսի 29-ին: G20-ի գագաթնաժողովը Ճապոնիայի Օսակայում տեղի կունենա հունիսի 28 – 29-ը։
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56