ARM | RUS |

AFFA հիմնադրամը մշակութային և փորձի փոխանակման հարթակներ է ստեղծում. Լիլիթ Ադիբեկյան

27.06.19 | 15:22


Սույն թվականի հունիսի 25-ին Մասիսի զարգացման հիմնադրամն AFFA (Adibekyan Family Foundation for Advancement) բարեգործական կազմակերպության աջակցությամբ Արարատի մարզի Մասիս քաղաքում իրականացրեց Ֆրանկոֆոնիայի զբոսայգու և Ընտանեկան մարզահամալիրի պաշտոնական բացումը: Միջոցառումը կազմակերպված էր ՀՀ Մասիս քաղաքում երիտասարդական նախաձեռնությունների և Alliance Francophonie կազմում գտնվող երկրների միջև միջազգային կապերի ընդլայնման աջակցության շրջանակում:
Բացման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ կառավարության և տեղական իշխանությունների, միջազգային և հասարակական կազմակերպությունների, դեսպանատների, տեղական և արտասահմանյան ԶԼՄ-ի ներկայացուցիչներ: Միջոցառման հանրային նման հնչեղությունը պայմանավորված էր AFFA բարեգործական կազմակերպության և Մասիսի զարգացման հիմնադրամի կողմից երկարաժամկետ և համակարգային այնպիսի ծրագրերի արդյունավետ իրականացմամբ, ինչպիսիք են` զանգվածային և մանկական սպորտի զարգացման նպատակով Ընտանեկան մարզահամալիրի շինարարությունը, Ֆրանկոֆոնիայի Զբոսայգու՝ որպես միջազգային և մշակութային հաղորդակցման հարթակի կառուցումը, Մասիսի դպրոցներում ֆրանսերենի խորացված ուսուցման ծրագրի ներդնումը, երիտասարդների ինքնակառավարման և նախաձեռնողական հմտությունների զարգացման նպատակով Երիտասարդական կենտրոնի ստեղծումը, ֆրանսիական թեքումով ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կառուցման նախագիծը:
«Մեր հիմնադրամի առաջնահերթ ուղղություններից Հայաստանի փոքր քաղաքների և տարածաշրջանների զարգացումն է` միջազգային լավագույն չափորոշիչների ու պրակտիկաների ներդրմամբ: Մենք բազմակողմանի աջակցություն ենք ցուցաբերում քաղաքային և երիտասարդական նախաձեռնություններին, որոնք նպաստում են կրթության կատարելագործմանը, սպորտը դարձնում են հասանելի լայն զանգվածների համար, տարբեր երկրների բնակիչների համար ստեղծում են մշակութային և փորձի փոխանակման հարթակներ: Արդյունքում` բարելավում են քաղաքում կյանքի որակը: Մասիսի Երիտասարդական կենտրոնն արդեն 3 տարի է աջակցում է երիտասարդ բնակիչների նախաձեռնություններին, բացահայտելով իրենց ներուժը, զարգացնելով գործարարության ոգին և բարելավելով կենսամակարդակը»,- իր խոսքում նշել է AFFA հիմնադրամի համահիմնադիր Լիլիթ Ադիբեկյանը։


ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտն իր ողջույնի խոսքում ընդգծեց ֆրանս-հայկական հարաբերությունների զարգացմանն ուղղված կրթական, մշակութային եւ սպորտային համատեղ ծրագրերի իրականացման կարևորությունը.
«Շնորհիվ այնպիսի կազմակերպությունների, ինչպիսիք են Մասիսի զարգացման հիմնադրամը և AFFA-ն, հնարավորություն է ընձեռնվում ընդլայնել համագործակցության շրջանակը, և ես նկատում եմ, որ Ֆրանկոֆոնիայի Զբոսայգու կառուցման և նմանատիպ այլ միջոցառումների շնորհիվ, աշխարհի և ֆրանկոֆոն երկրների համար բացահայտվում է Հայաստանի բազմազանությունն ու ինքնատիպությունը, իսկ շրջանների բնակիչներին հնարավորություն է տրվում առավել խորը ներառվել համաշխարհային մշակույթին: Վստահ եմ, որ Ֆրանկոֆոնիայի Զբոսայգին կդառնա ևս մեկ կենտրոն ֆրանսիական սփյուռքի համար»:

Երիտասարդական նախաձեռնությունների աջակցությունը Մասիսի զարգացման հիմնադրամի գործունեության առաջնահերթություններից է: Երիտասարդներին ուղղված և նրանց մասնակցությամբ կյանքի կոչված յուրաքանչյուր նոր ծրագիր հիմնասյուն է դառնում երկրի զարգացման համար: Նախաձեռնություններն իրականցնելու հնարավորություններ ընձեռելով՝ հիմնադրամը Մասիսի երիտասարդ բնակիչներին օգնում է ավելի վստահ քայլել դեպի ապագա և գիտակցել իրենց ներդրումը թե’ քաղաքի և թե’ երկրի կյանքի զարգացման գործում: Այսպես, Մասիսի զարգացման հիմնադրամը, ընդառաջելով երիտասարդների ցանկությանն ու նախաձեռնությանը, Մասիսում ֆրանսիական թեքումով ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի նախագիծ մշակեց:

«Ուրախ եմ ողջունել Մասիսի երիտասարդությանը, հույս ունենալով, որ շատերին ապագայում կտեսնենք, որպես Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ուսանող։ Որակյալ հիմնական կրթությունն ամբողջ կյանքի ընթացքում իր ազդեցությունն ունի գրեթե բոլոր ոլորտների վրա: Մենք աջակցում ենք Մասիսի զարգացման հիմնադրամի նախաձեռնություններին, որոնք հնարավորություն են տալիս «Ֆրանսերենի ուսուցման լեզվաբանական ծրագրի» շրջանակում կատարելագործել կրթության մակարդակը՝ սկսած տարրական դասարաններից: Իսկ Ֆրանսիական համալսարանում ուսումը շարունակելու համար լավագույն շրջանավարտներին տրամադրված դրամաշնորհները շնորհալի երիտասարդներին հնարավորություն են ընձեռում ինտեգրվել ֆրանկոֆոն կրթական համակարգ և ստանալ ժամանակակից մրցունակ կրթություն։ Շնորհակալություն եմ հայտնում AFFA բարեգործական կազմակերպությանը և հատկապես Լիլիթին, Ֆրանսիան իրենց սրտում պահելու համար։ Վաղվա օրն այս երիտասարդներին է, հենց նրանք են նպաստելու հայաստանի զարգացմանը», - իր ողջույնի խոսքում նշեց Հայաստանում Ֆրանսիական համալսարանի (UFAR) ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը:

2017 թվականի հունիսին Մասիս քաղաքում տեղի ունեցավ քաղաքի առաջին Ընտանեկան մարզահամալիրի կառուցման հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը՝ Մասիսի զարգացման հիմնադրամի և AFFA բարեգործական կազմակերպության աջակցությամբ: Միջոցառմանը մասնակցում էին օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը և աշխարհի չեմպիոն Արամ Մարգարյանը: Մեկ տարի անց ֆուտբոլի մարզադաշտում անցկացվեց առաջին մրցաշարը, իսկ այս տարի գործարկվեց ամբողջ Համալիրը: Ընտանեկան նորակառույց մարզահամալիրը համապատասխանում է միջազգային չափանիշներին և ներառում մինի-ֆուտբոլի, բասկետբոլի բացօթյա երկու մարզահրապարակ, մանկական հրապարակ, բակային պարապմունքների համար նախատեսված մարզական սարքավորումներով հագեցած գոտի:

Հունիսի 25-ին Ընտանեկան նորակառույց մարզահամալիրի ֆուտբոլի մարզադաշտում անցկացվեց մինի ֆուտբոլի ֆրանկոֆոնիայի գավաթի եզրափակիչ մրցաշարը: Եզրափակչում Գավաթը վիճարկեցին ՀՀ Արարատի մարզի «Մասիսի գյուղատնտեսական քոլեջ», «Մարմարաշեն» և «Խարբերդ» թիմերը: Հաղթեց «Մասիսի գյուղատնտեսական քոլեջ»-ը և արժանացավ Ֆրանկոֆոնիայի գավաթին, որը հաղթող թիմին հանձնեցին AFFA հիմնադրամի համահիմնադիր Լիլիթ Ադիբեկյանը և Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։
Նշենք, որ մրցաշարը մեկնարկել էր 2019 թվականի հունիսի 15-ին, որին մասնակցել են 8 թիմ Արարատի մարզի տարածաշրջանից:

Մասիս քաղաքում Ֆրանկոֆոնիայի զբոսայգու և Ընտանեկան մարզահամալիրի պաշտոնական բացման արարողությունը մեկնարկեց Կոմիտասի երգերի շարանով, որը կատարում էին Մասիսի Երաժշտական դպրոցի վոկալ բաժնի սաները: Ֆրանկոֆոնիայի զբոսայգում Կոմիտասյան հնչյունները խորհրդանշական էին, որպես հիշատակում մեծն Կոմիտասի, ում հուշարձանը տեղադրված է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում «Երևան» պուրակում:
Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան նաև ԹՈՒՄՈ ԹմբաԹա բենդը և երգիչ Հայկ Պետրոսյանը, ով կատարեց ֆրանսերեն երգեր։
Միջոցառման հյուրերն ընդգծեցին Հայաստանում Մասիսի զարգացման հիմնադրամի և AFFA կազմակերպության կողմից իրագործվող բոլոր ծրագրերի բարձր մակարդակն ու մասշտաբայնությունը: Բարձր գնահատականի արժանացավ հատկապես այն փաստը, որ հիմնադրամը հաշվի է առնում երիտասարդ քաղաքացիների կարծիքը և նախաձեռնությունները, և աջակցում է նրանց մասնակցությանը քաղաքի և տարածաշրջանի կյանքի բարելավմանը, ներգրավելով միջազգային կառույցներից գործընկերներ և Ֆրանկոֆոն երկրների սփյուռքի ներուժը: Միջոցառմանը ներկա Ֆրանսիայի, Բելգիայի, Կանադայի դեսպանությունների ներկայացուցիչները հավանության արժանացրին կրթության, մշակույթի, սպորտի ոլորտներում երկարաժամկետ և համակարգային ծրագրերի իրականացման գաղափարը: Իսկ AFFA-ի հիմնադիրներն ընգծեցին, որ համատեղ ջանքերով հնարավոր է հասնել լավագույն արդյուքների և Հայաստանի զարգացմամբ հետաքրքրված կողմերին հրավիրեցին միանալու ծրագրերին և ամրապնդելու միջազգային կապերը:

***
Մասիսի զարգացման հիմնադրամը ստեղծվել է 2015 թվականին Adibekyan Family Foundation for Advancement (АFFA) բարեգործական կազմակերպության կողմից` ի նպաստ Մասիս քաղաքի զարգացմանը:
Հիմնադրամի գործունեության նպատակն է միավորել բնակիչներին Մասիս քաղաքի կյանքի որակի բարելավման գործընթացի շուրջ և ձևավորել ակտիվ մտահոգ քաղաքացիների նոր սերունդ, ովքեր ապագայում կունենան իրենց ավանդը Հայաստանի զարգացման և բարգավաճման գործում:
Մասիսի Երիտասարդական կենտրոնը գործունեություն է ծավալում երեք հիմնական ուղղություններով՝ կրթություն, սոցիալական նախագծեր և կամավորություն: Ներկայում կենտրոն է այցելում 120 երեխա:
Կրթական կենտրոնի շրջանակում անցկացվում են անգլերեն և ֆրանսերեն լեզուների դասընթացներ: Գործում են գրականության, աշխարհագրության, երաժշտական, թատերական և քննարկման խմբակներ, ինչպես նաև կինոսիրողների ակումբ:
Կենտրոնը զբաղվում է նաև Մասիս քաղաքի կյանքի որակի բարելավմանն ուղղված սոցիալական նախագծերի իրականացմամբ, այդ թվում՝ Հայաստանի համայնքային կենտրոնների միջև կապերի ամրապնդմամբ:

***
Adibekyan Family Foundation for Advancement (AFFA) բարեգործական կազմակերպությունը հիմնադրվել է գործարար և բարերար Գագիկ Ադիբեկյանի կողմից։ AFFA-ի նպատակն է Եվրոպայում, Ռուսաստանում և Հայաստանում իրականացնել մարդկանց և երկրների միջև մշակութային և գործարար կապերի զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված սոցիալական նախագծեր: Ամեն տարի հիմնադրամն աջակցում է տարբեր սոցիալական ծրագրերի իրականացմանը, հոգևոր և պատմական ժառանգությունների պահպանմանը, սոցիալական և կրթական ոլորտների զարգացմանը։
Adibekyan Family Foundation for Advancement (AFFA) բարեգործական հիմադրամը՝ մասնակցում է հայկական քաղաքների զարգացմանը (քաղաք Դիլիջան՝ Դիլիջանի զարգացման հիմնադրամ- Dilijan Development Foundation, քաղաք Մասիս՝ Մասիսի զարգացման հիմնադրամ):


Երևանի դպրոցների մշտադիտարկման և գնահատման նպատակով մշակվել է նոր գործիք. Այն գործարկվել է 11 դպրոցում

Երևանի դպրոցների մշտադիտարկման և գնահատման նպատակով մշակվել է նոր գործիք. Այն գործարկվել է 11...

14:36

Երրորդ երկրների քաղաքացիների համար ՀՀ-Թուրքիա սահմանի բացման առաջին ազդեցությունը կլինի տուրիստական հոսքերի ավելացումը. փոխնախարար

Երրորդ երկրների քաղաքացիների համար ՀՀ-Թուրքիա սահմանի բացման առաջին ազդեցությունը կլինի...

14:22

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքին. Դատախազության հայցը բավարարվել է

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքին. Դատախազության...

13:56

Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը

Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը

13:45

Նախատեսվում է հանդիպում Գագիկ Ծառուկյանի հետ՝ քննարկելու մեր պետության զարգացմանն ու դրա շարժիչ ուժին՝ երիտասարդությանն առնչվող հարցերը. Իվետա Տոնոյան

Նախատեսվում է հանդիպում Գագիկ Ծառուկյանի հետ՝ քննարկելու մեր պետության զարգացմանն ու դրա շարժիչ...

13:33

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ստրասբուրգում

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի...

13:16

Վրաստանը մեկուսանում է, մինչ Հարավային Կովկասում ԱՄՆ դերակատարումը ուժեղանում է. Գախարիան շնորհավորել է Փաշինյանին և Ալիևին

Վրաստանը մեկուսանում է, մինչ Հարավային Կովկասում ԱՄՆ դերակատարումը ուժեղանում է. Գախարիան...

11:45

Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բալանսը խորանում է, ինչը Բաքվին տալիս է ՀՀ-ի նկատմամբ ճնշման հսկայական գործիքակազմ․ Աբրահամյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բալանսը խորանում է, ինչը Բաքվին տալիս է ՀՀ-ի նկատմամբ ճնշման...

11:42

«Այսօր հայ հասարակությունը փոթորկված է». Արագածոտնի թեմում կատարվել է ապաշխարության ու բժշկության աղոթք

«Այսօր հայ հասարակությունը փոթորկված է». Արագածոտնի թեմում կատարվել է ապաշխարության ու բժշկության...

11:28

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 6 մարզերում

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 6...

11:08

Եղեգնաձորում հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ

Եղեգնաձորում հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի...

10:55

Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ hայոց պահանջատիրությունը պետական քաղաքականություն էր. Շարմազանով

Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ hայոց պահանջատիրությունը պետական քաղաքականություն էր....

10:32

Բոլոր ավտոճանապարհները բաց են

Բոլոր ավտոճանապարհները բաց են

10:13

Գևորգ Սրբազանը խճճվել է իր հորինվածքների մեջ․ Արսեն Բաբայան

Գևորգ Սրբազանը խճճվել է իր հորինվածքների մեջ․ Արսեն...

09:48

Վայոց Ձոր, Հայաստանի ապագա տուրիստական և գիներգործական կենտրոնը. Նարեկ Կարապետյանը՝ 300.000 աշխատատեղ ստեղծելու ծրագրից

Վայոց Ձոր, Հայաստանի ապագա տուրիստական և գիներգործական կենտրոնը. Նարեկ Կարապետյանը՝ 300.000...

09:25

2024-ին եւ 2025-ին ՀՀ ճանապարհներին 95 կյանք է խնայվել․ Փաշինյան (Տեսանյութ)

2024-ին եւ 2025-ին ՀՀ ճանապարհներին 95 կյանք է խնայվել․ Փաշինյան...

09:08

Գորիսում գերեզմանների մոտ վեճն ավարտվել է նռնակի պայթյունով. Վարուժան և Արմեն Յոլյանները մահացել են. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում

Գորիսում գերեզմանների մոտ վեճն ավարտվել է նռնակի պայթյունով. Վարուժան և Արմեն Յոլյանները մահացել...

23:31

2025-ին, նախորդ տարվա համեմատ, Հայաստանից ԵՄ արտահանումն աճել է 9,2 տոկոսով. Պապոյան

2025-ին, նախորդ տարվա համեմատ, Հայաստանից ԵՄ արտահանումն աճել է 9,2 տոկոսով....

15:27

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

14:27

Արշակ Սրբազանի գործով իրեղեն ապացույցը կորել է. «Հրապարակ»

Արշակ Սրբազանի գործով իրեղեն ապացույցը կորել է....

13:48

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01