ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 27-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Վարչապետը բարձր է գնահատել պաշտոնավարման ընթացքում Հնդկաստանի դեսպանի կատարած աշխատանքը երկու երկրների հարաբերությունների զարգացման ու սերտացման գործում: «Հայաստանին և Հնդկաստանին, հայ և հնդիկ ժողովուրդներին միավորում են պատմամշակութային սերտ կապերը, դարավոր բարեկամությունը, և Ձեր գործունեությամբ Դուք նպաստել եք հայ-հնդկական բարեկամական հարաբերությունների էլ ավելի ամրապնդմանը», - ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է Հնդկաստանի հետ բազմաոլորտ համագործակցության շարունակական խորացումը և հետաքրքրված է համատեղ ծրագրերի իրականացմամբ:
Շնորհակալություն հայտնելով վարչապետ Փաշինյանին ջերմ խոսքերի համար՝ ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանն ընդգծել է, որ հայ-հնդկական հարաբերությունները խորքային են, գալիս են հազարամյակներից և այժմ էլ գտնվում են բարձր մակարդակի վրա: Յոգեշվար Սանգվանը նշել է, որ պաշտոնավարման ընթացքում ներդրել է առավելագույն ջանքերը՝ քաղաքական, մշակութային, տնտեսական, հումանիտար ոլորտներում երկու երկրների համագործակցությունն առաջ մղելու համար: Նա նշել է, որ վիզային ռեժիմի դյուրացման արդյունքում զգալիորեն ավելացել է Հնդկաստանից զբոսաշրջիկների թիվը, ինչը նպաստել է տնտեսական կապերի աշխուժացմանը, նոր ներդրումային ծրագրերի նախաձեռնմանը, քայլեր են իրականացվել օդային ուղիղ հաղորդակցության հաստատման ուղղությամբ:
18:36
18:04
17:33
17:03
15:44
15:28
15:03
14:44
14:19
14:02
13:48
13:33
13:16
12:54
12:36
12:19
12:03
11:45
11:22
11:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03