Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի մի շարք համայնքների տնտեսություններ վնասներ են կրել հունիսի 27-ին տեղացած կարկտի պատճառով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը, Կարկտի պատճառած վնասների մասին ահազանգել են Մարտունու, Վերին Գետաշենի, Ներքին Գետաշենի, Վաղաշենի, Ծովասարի, Ձորագյուղի համայնքապետարաններից:
Ըստ ահազանգողների՝ կարկուտը վնասել է պտղատու եւ դեկորատիվ ծառեր, կարտոֆիլի եւ բանջարբոստանային այլ մշակաբույսերի ցանքեր: Ուժեղ քամին Մարտունի քաղաքում, Մարտունի-Վարդենիս մայրուղու եզրին գտնվող ծառը ջարդել ու շպրտել է մոտակայքում կայանված ավտոմեքենայի վրա՝ քաղաքացուն պատճառելով որոշակի նյութական վնաս: Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության փրկարարների օգնությունը: Այս պահի դրությամբ դեռ չենք ստացել համապատասխան ակտերը, ուստի չենք կարող գնահատել վնասների հնարավոր չափերը: Առայժմ տեղում աշխատում են ստեղծված հանձնաժողովները: Վնասների մոտավոր չափերի մասին պատկերացում կկազմենք առաջիկա օրերի ընթացքում»,-ներկայացրեց Համբարձում Համբարձումյանը:
Խոսրով Խլղաթյան
168.am
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01