ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ օգոստոսի 10-ին, աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա։ Այցի շրջանակներում ՀՀ Նախագահ Սարգսյանը հանդիպում կունենա ՌԴ Նախագահ Պուտինի հետ:
Երկու Նախագահների հանդիպման օրն ու վայրը հստակեցված էր դեռ օգոստոսի 3-ին: Ինչպես հաղորդել էին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել ռազմավարական գործընկեր երկու պետությունների միջև քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար, երկկողմ փոխգործակցության ոլորտների օրակարգի առանցքային խնդիրներ, ինչպես նաև ԵԱՏՄ տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը վերաբերող հարցեր:
Հաղորդվել էր նաև, որ Նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը մտքեր կփոխանակեն միջազգային և տարածաշրջանային մի շարք արդիական խնդիրների շուրջ:
Ակնհայտ է, որ այդ թեմաներից են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ու, առհասարակ, անվտանգությանը վերաբերող խնդիրները: Այս համատեքստում հարկ է առանձնացնել քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի` Tert.am-ի հետ զրույցում հայտնածն այն մասին, որ Սարգսյան-Պուտին հանդիպման նախաձեռնող կողմը հենց Հայաստանն է, և որ հանդիպումը կայանալու է հայկական կողմի խնդրանքով, ինչը նաև նշանակում է, որ քննարկվելու են պաշտոնական Երևանին հուզող հարցերը։ Մելիք-Շահնազարյանը նաև հայտնել էր, որ հայկական կողմը Մոսկվա է գնալու ղարաբաղյան կարգավորմանն առնչվող ավելի խստացված դիրքորոշումներով:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47