Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 28-ին ընդունել է «Ծագումով Հայեր» նախագծի մի խումբ մասնակիցների, որոնց կազմում էին աշխարհահռչակ ֆրանսահայ երգչուհի Ռոզի Արմենը, հոլիվուդյան դերասան Մարկո Խանը, Կանադայում ՀՀ պատվո հյուպատոս Վան Լափոյանը եւ սփյուռքահայ անվանի այլ գործիչներ: Նախագիծը միավորում է տարբեր բնագավառների հայորդիներին՝ արվեստագետների, բժիշկների, հոգեւորակաների, գործարարների ու ոչ միայն: Պետական նախարարը բարձր է գնահատել բոլոր նրանց ջանքերը, ովքեր Արցախի զարգացման հայանպաստ եւ հայապահպան գործունեության հարցում ունեցել են մեծ ներդրում եւ աջակցություն: Գրիգորի Մարտիրոսյանն իր խոսքում նշել է. «Ապրելով ու արարելով աշխարհի տարբեր անկյուններում՝ Դուք հավատարիմ եք մնում հայկական ակունքներին: Հենց այդ հավատարմությունն է մեր կարողությունները բազմապատկում Արցախում, Հայաստանում եւ Սփյուռքում: Լիահույս եմ, որ այսօրվա մեր հանդիպումն ու եռամիասնության ամրապնդման գործում Ձեր ունեցած ավանդի արժեւորումը խթան կհանդիսանա համահայկական ներուժը որակապես նոր հարթություն տեղափոխելու հարցում»: Պետական նախարարը պատվիրակության անդամներին հուշամեդալներ ու շնորհակալագրեր է հանձնել Սփյուռք-Հայաստան-Արցախ կապերի ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար: Հյուրերն իրենց երախտագիտությունն են հայտնել ջերմ ընդունելության եւ իրենց վաստակն արժանվույնս գնահատելու համար՝ վստահեցնելով, որ Արցախը կշարունակի մնալ իրենց ուշադրության եւ հոգատարության ներքո: Հանդիպմանը մասնացում էին մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, արտաքին գործերի նախարարի տեղական Ֆելիքս Խաչատրյանը:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01