Հունահռոմեական ոճի ըմբիշները սկսել են պայքարը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերում: Հունիսի 28-ին Հայաստանի ներկայացուցիչներից գորգ դուրս եկան Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ) և Կարապետ Չալյանը (77 կգ)։ Կարեն Ասլանյանը մեկնարկային գոտեմարտում 4:0 հաշվով հաղթանակ տարավ բուլղարացի Սվիլեն Կոստադինովի նկատմամբ: Բուլղարացի ըմբիշի վնասվածքի պատճառով գոտեմարտն ավարտվեց ժամանակից շուտ: 1/4 եզրափակիչում Ասլանյանը գոտեմարտեց նորվեգացի Հովարդ Յորգենսենի հետ և 6:1 հաշվով հաղթանակ տոնեց: Այսպիսով, Ասլանյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի վրացի Շմագի Բոլկվաձեի հետ: Կարապետ Չալյանի առաջին մրցակիցն Ուկրաինայի ներկայացուցիչ Էլմար Նուրալիևն էր, որին հայ ըմբիշը հաղթեց 9:0 հաշվով: 1/4 եզրափակիչում Չալյանը գոտեմարտեց մոլդովացի Իգոր Բեսլագայի հետ և 2:1 հաշվով հաղթանակ տարավ: Կիսաեզրափակիչում Չալյանի մրցակիցը լինելու է հունգարացի Տամաշ Լյորինցը: Արմեն Մելիքյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ 0:4 հաշվով պարտվեց Թուրքիայի ներկայացուցիչ Քերեմ Քամալին: Հաջորդ գոտեմարտում թուրք ըմբիշը պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ստեփան Մարյանյանին (2:5), ուստի Մելիքյանը զրկվեց սփոփիչ գոտեմարտի մասնակցելու հնարավորությունից:
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56