«Փաստ» թերթը գրում է. «Օրեր առաջ «Փաստի» հետ զրույցում «Վարորդի ընկեր» ԻՀԿ փոխնախագահ Դավիթ Պեդանյանը մտահոգություն էր հայտնել, որ փողոցներում հաճախ կարելի է հանդիպել առանց պետհամարանիշների մեքենաների: Խնդիրն այն էր, որ ժամանակին մաքսատանը գործում էր ոստիկանության կետ, որտեղ ներմուծված մեքենաներին տրամադրվում էին ժամանակավոր տրանզիտ պետհամարանիշներ, որոնցով նրանք պետք է հասնեին ՃՈ հաշվառմանքննական ստորաբաժանում եւ այնտեղ ստանային իրենց օրինական պետհամարանիշը:
Սակայն մաքսատներից ոստիկանական կետերը հանել են: Մեքենաները մաքսազերծում են, սակայն տրանզիտ համարներ չեն տրամադրում: Դրա փոխարեն վարորդներին տալիս են թուղթ, որի վրա գրված է, որ մեքենայի սեփականատերը պարտավոր է սահմանված ժամկետում մաքսազերծել մեքենան:
Պեդանյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ իրենց ԻՀԿ-ն ավտոապահովագրողների բյուրոյից տեղեկացել է, որ այս տարվա առաջին վեց ամիսների դրությամբ մեքենաների ապահովագրություն կատարել է 50-60 հազար ավտոմեքենա, որոնցից 4000-ը՝ առանց պետհամարանիշի՝ VIN կոդի հիման վրա: «Ստացվում է, որ առանց պետհամարանիշի 4000 մեքենա երթեւեկել է կամ երթեւեկում է փողոցներով: Գուցե վարորդների մի մասն, օրենքին քաջատեղյակ լինելով, մեքենան չի շահագործել, բայց ապահովագրել է:
Բացի դա, այն մեքենաների վարորդները, որոնք ապահովագրել են դրանք առանց պետհամարանիշի, ամենայն հավանականությամբ, օրենքից տեղյակ չեն, ու նրանց մոլորության մեջ են գցել մաքսային տեսչությունից, որտեղ ասել են, որ իրենց տված թղթով կարող են վարել մեքենան, ինչը ճիշտ չէ, օրենքի խախտում է եւ ենթադրում է 200 հազար դրամ տուգանք:
Թուղթը, որում գրված է, որ վարորդը 15 օրվա ընթացքում պետք է մաքսազերծի մեքենան եւ պետհամարանիշ ստանա, որեւէ հիմք չէ ճանապարհային ոստիկանության համար: Այն բացառապես վարորդին տեղեկատվություն տրամադրելու համար է», ասում է Պեդանյանը՝ հավելելով, որ ստացվում է՝ բարձրացված խնդիրը լուծում չի ստացել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02