Արմավիրի մարզի Այգեվան գյուղի բնակիչներն այսօր առավոտյան ժամը 9-ից Արմավիրի մարզպետարանի մոտ բողոքի ակցիա էին իրականացրել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից Բենիամին Բիսլամյանը:
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջել են հանդիպում մարզպետի հետ: Խնդիրը նրանում է, որ կարկուտը ոչնչացրել է համայնքի բերքի 80 տոկոսը:
«Կարկուտը շատ վնասներ է տվել, վնասվել են թե՛ մրգերը, թե՛ բանջարաբոստանային կուլտուրաները: Վնասի չափը 80 տոկոս է կազմում: Կոնկրետ մենք 15 տոննա ծիրան ունեինք, որից 2 տոննան էինք ընդամենը հավաքել: Հիմա կարկուտից 2 տոննան թափվել է, մնացածը վնասված է ու նեխելու է թափվի»,- վստահեցրեց Բիսլամյանը:Առավոտյան ժամը իննից բողոքի ակցիա անող քաղաքացիների հետ, Tert.am-ի զրուցակցի փոխանցմամբ, հանդիպման է եկել մարզպետարանի ներկայացուցիչը:
Մարզպետարանից համայնքի բնակիչների պահանջը մեկն է՝ վնասի չափի որոշում և փոխհատուցում:
«Ինչ-որ հանձնաժողով է հիմա գնում դաշտերը, որպեսզի պարզեն վնասի չափը»,- ասաց մեր զրուցակիցը:


12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
09:01
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01