Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը հանդիպել է «Համահայկական կամավորական միություն» ԵՀԿ կամավորների հետ, որոնք կաշխատեն կոմիտեի հետ խաղերի ընթացքում:
Կոմիտեի նախագահը ողջունեց հանդիպման մասնակիցներին և նշեց, որ կամավորական աշխատանքը շնորհակալ գործ է:
«Երկիր մտնելիս`օդանավակայանից սկսած, ամբողջ աշխարհից ժամանող մեր հայրենակիցների հետ առաջինը կամավորներն են շփվելու: Դուք Համահայկականի մասնակիցներին կդիմավորեք երկրի սահմանին, օդանավակայանում ու խաղերի ամբողջ ընթացքում կլինեք նրանց կողքին: Ինչպես օլիմպիական խաղերի ընթացքում, օդանավակայանում կգործի կանաչ գոտի` անցման ուղի: Կամավորները կաշխատեն նաև խաղերի բացման տոնակատարության ժամանակ` մասնակից քաղաքների անվանումները կրող ցուցանակներով շքերթում առաջնորդելով պատվիրակությունները»,- ասաց Իշխան Զաքարյանը:
Հանդիպմանը մասնակցում էր նաև ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը, որը կոորդինացնելու է համահայկական խաղերի ընթացքում կամավորների հետ տարվող աշխատանքը:
«Կամավորական լինելը պատվի հարց է: Դուք եք դառնում առաջին դեմքը, ձեր պահվածքից է կախված լինելու ամեն ինչ, քանի որ ձեզ է նայելու ամբողջ աշխարհը, այդ թվում` հակառակորդը: Շնորհակալություն նման բարձր պատասխանատվություն ստանձնելու համար»,- դիմելով կամավորներին` ասաց Վահագն Մելիքյանը:
Հանդիպմանը մասնակցող երիտասարդները նշեցին, որ մեծ հաճույքով են գործակցում Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի հետ, քանի որ այս խաղերը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության լավագուն դրսևորումներից են և միմյանց ճանաչելու, նոր ընկերներ ձեռք բերելու լավագույն հնարավորություն: Հաշվի առնելով խաղերի մասնակիցների ու հյուրերի մեծ թիվը և Արցախի հյուրանոցների ու հյուրատների սահմանափակ քանակը, կամավորները վստահեցրեցին, որ պատրաստ են գիշերել զորանոցներում և վրանային ճամբարներում:
Իշխան Զաքարյանը տեղեկացրեց, որ չնայած հայտերի ընդունման վերջնաժամկետը չի լրացել, արդեն իսկ հայտնի է, որ մի քանի երկիր մասնակիցների աննախադեպ մեծ թվով է ներկայանալու: Օրինակ` ԱՄՆ- ից 400 երիտասարդ է մասնակցելու խաղերին, Իրանից ավելի քան 200 մասնակից կա, Վրաստանից` 250: Ակնկալվում է, որ ընդհանուր առմամբ, մոտ 5000 մասնակից ենք ունենալու` չհաշված նրանց հետ ժամանող հարազատներին, ընկերներին:
Համահայկական կամավորական միության հիմնադիր- նախագահ Սևակ Կարապետյանը նշեց, որ երբ հայտարարել են` Համահայկական խաղերի համար կամավորների անհրաժեշտություն կա, մեկ շաբաթում 500- ից ավելի երիտասարդ է անդամագրվել:
Համահայկական ամառային 7- րդ խաղերը կայանալու են օգոստոսի 5-17-ը` Արցախում և Հայաստանի Հանրապետությունում: Բացումը տեղի կունենա օգոստոսի 6- ին` Ստեփանակերտում:
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01