Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը պաշտոնական այցով մեկնել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիա: Ինչպես տեղեկացրին Ռումինիայի Հայոց թեմի մամուլի դիվանից, այցի ընթացքում Սրբազան Հայրը մի քանի պաշտոնական հանդիպումներ է ունեցել: Նախ Սոֆիայի առաջնորդանիստ եկեղեցում հանդիպել է տեղի եկեղեցական վարչության անդամների և Սոֆիայի հոգևոր հովիվ արժ. Տ. Գուսան քահանա Հավադյանի հետ: Վարչականները ներկայացրել են նոր եկեղեցու շինարարական աշխատանքների ընթացքը և ավարտի ժամկետները: Սրբազանն իր օրհությունն ու գնահատանքն է բերել բոլորին, հոգևոր հովվին` իր երկարատև և անմնացորդ ծառայության համար և բոլոր նրանց, որոնք իրենց ներդրումն ունեն եկեղեցու վեր խոյացման կարևոր առաքելության մեջ:
«Հաջորդ օրը, հունիսի 27-ին, Սրբազանը հանդիպեց Բուլղարիայի Կրոնների նախարար տիար Էմիլ Վելինովի հետ: Խոսվեցին երկու եկեղեցիների հարաբերությունների մասին, քննարկվեցին համագործակցության հնարավորությունները: Միևնույն օրը Տաթև Սրբազանը հանդիպեց Համայն Բուլղարիայի Ուղղափառ եկեղեցու Պատրիարք Նորին Սրբություն Նեոֆիտի հետ: Սրբազանը Պատրիարքին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ողջույներն ու Հայրապետական տնօրինությունը իր` Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ նշանակվելու վերաբերյալ: Քննարկվեցին Հայ Առաքելական և Բուլղար Ուղղփառ եկեղեցիների միջև առկա բարեկամական հարաբերությունները և համագործակցության հնարավորությունները: Քննարկվեցին նաև ապագայում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի Բուլղարիա այցի և Պատրիարքի հետ հանդիպման վերաբերյալ հարցեր:
Հունիսի 27-ի երեկոյան Տաթև Սրբազանը վերադարձավ Բուխարեստ»,- նշված է հաղորդագրության մեջ:
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01