Հայաստանի Հանրապետությունում իրավունքն այլևս էլիտար շնորհ չպետք է լինի: Յուրաքանչյուր քաղաքացի պետք է վստահ լինի, որ համազգեստ ու ուսադիր կրող մարդիկ անմնացրոդ ծառայում են յուրաքանչյուր քաղաքացու իրավունքի՝ անկախ նրա կարգավիճակից, սոցիալական դիրքից: Եվ այս առաքելությունն իսկապես պատմական, շրջադարձային և հեղափոխական նշանակություն ունի: Այս մասին Գլխավոր դատախազության կոլեգիայի նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա անշեց, որ մեր երկարամյա պատմության աղետալի էջերից բազմաթիվների պատճառը մեր իրականության մեջ արդարության և արդարադատության պակասն է, որը ժողովուրդը ու ազգը պառակտող առաջին գործոնն է, երբ որ մարդիկ բաժանվում են առաջին և երկորրդ կարգի, երբ որ իրավունքը լինում է էլիտար կիրառման գործիք:
Եվ այս իրողությունը մեր դասական գրականության և բանահյուսության մեջ բազմաթիվ արտահայտություններ է ունեցել: Նա դասականներից օրինակներ բերեց՝ նշելով, որ պատահական չէ, որ այսօր էլ մեր իրականության մեջ ամենատարածված ասույթներից մեկը հետևյալն է՝ «տերովին տերն է տարել, անտերին՝ գելը»:
Ցավոք սրտի, ըստ վարչապետի, շատ երկար ժամանակ մեր իրավական ու իրավապահ համակարգը հաճախ գործել է այս տրամաբանությամբ: Նա նշեց, որ դա տասնամյակների խնդիր չէ, երկար ժամանակ ուղեկցել է մեզ: Եվ հիմա այս խնդրի լուծումն է մեր կարևոր առաքելությունը:
«Հենց դատախազության ու իրավապահ համակարգի գործունեության արդյունքում է, որ այս «տերովին տերն է տարել, անտերին՝ գելը» արտահայտությունը պետք է դառնա որպես թանգարանային բանահյուսական պատմություն և որևէ աղերս չպետք է ունենա մեր այսօրվա իրականության հետ: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է զգա, որ պետությունն ամուր կանգնած է իր մեջքին: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի և յուրաքանչյուր մարդ մեր երկրում պետք է զգա, որ ինքը պաշտպանված է այնպես, ինչպես կայացած ընտանիքներում են մարդիկ իրենց պաշտպանված զգում: Եվ ընտանիքում մարդիկ իրենց պետք է պաշտպանված զգան այնպես, ինչպես կայացած պետությունում են զգում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01