Շիրակի մարզում հունիսի 27-ին տեղացած կարկուտի հասցրած վնասի չափը դեռ չհաշված՝ հերթական կարկուտը տեղաց։ Հունիսի 29-ի կարկտահարությունը 4-րդ էր մարզում: Հիմնականում տուժել են Անիի, Արթիկի և Ախուրյանի տարածաշրջանները, ընդհանուր թվով՝ շուրջ 10-ը համայնք՝ Մարալիկը, Սառնաղբյուրը, Ձորակապը, Ջրափին, Հայկասարը, Հոռոմը, Լեռնակերտը, Առափին, Հայկավանը, Մարմաշենը։ Մեծապես վնասվել են հացահատիկային և բանջարաբոստանային մշակաբույսերը, ինչպես նաև պտղատու այգիները։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանը: Նրա խոսքով՝ այս պահին վնասի չափն են հաշվում: «Վերջին երկու կարկտահարությունների դեպքերի համար հանձնաժողովը երկու խմբով ուսումնասիրություն է անում: Առաջին կարկտահարությունը եղել է հունիսի 4-ին, երեք խոշորացված համայնքներում: Ուսումնասիրությունն արդեն ավարտվել է։ Տուժել է 2.060 հա, վնասը կազմում է 560 մլն դրամ։ Երկրորդ կարկուտի վնասի ուսումնասիրությունը չավարտած՝ երրորդը եկավ, երրորդը չավարտած՝ չորրորդը տեղաց: Հունիսի 27-ին տեղացած կարկուտի վնասի ուսումնասիրությունը կիսատ է մնացել, 14 համայնք էր տուժել, չհասցրինք ավարտել: Հիմա հանձնաժողովները աշխատում են Անիի և Արթիկի տարածաշրջաններում։ Վերջնական արդյունքները մեկ-երկու օրվա մեջ լրիվ պարզ կլինեն»,- ասաց Մովսես Մանուկյանը։ Մարզպետարանի պատասխանատուի խոսքով՝ մարզում եղած 4 կարկտահարության հետևանքով կան տնտեսություններ, որոնք տուժել են 100%-ով, վերականգնում արդեն հնարավոր չէ: «Կարկտահարություն կա՝ 30, 40, 50% է վնասը, օրինակ՝ բանջարաբոստանային մշակաբույերը կամ կարտոֆիլը: Եթե վնասը մինչև 50% է, ապա կվերականգնվի։ Բայց տարածքներ կան, որ 100 տոկոս կարկտահարված են։ Օրինակ՝ Շիրակ համայնքում, Կառնուտում մինչև 100 տոկոս է վնասը»,- ասաց Մովսես Մանուկյանը։ Կարկուտի հետևանքով վնասների փոխհատուցման մասին խոսելը դեռ վաղ է, գյուղացին պիտի սպասի մինչև սեպտեմբեր: «Նախարարն ասաց, մի քսան օր առաջ, որ հանրապետության բոլոր տարածաշրջաններից պիտի ունենան վերջնական արդյունքը, այսինքն՝ մոտավորապես սեպտեմբերին կլինի, քանի որ արդեն կարկտահարություններ չեն լինի: Երևի սեպտեմբերի վերջին կունենան ընդհանուր պատկերը և, հնարավոր է, կորոշվի՝ ինչ կարգով կլինի փոխհատուցում կամ չի լինի»,- ասաց Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետը։
factor.am
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56