Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։ Վարչապետը ողջունել է Արա Նաջարյանի այցը Հայաստան եւ նշել, որ մեր երկրում քաղաքական փոփոխությունների պայմաններում սփյուռքի հետ հարաբերությունների հաստատման համար բացվել են նոր հնարավորություններ։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը պետք է էլ ավելի ամրապնդի սփյուռքի հետ կապերը եւ Գլենդելն այդ գործում կարեւոր դերակատարում ունեցող կենտրոններից մեկն է: Իր հերթին, Արա Նաջարյանը նշել է, որ սփյուռքը ոգեշնչվել է նոր Հայաստանով: Գլենդելի քաղաքապետը տեղեկացրել է, որ տեղի ունեցող փոփոխությունների արդյունքում բազմաթիվ սփյուռքահայերի համար հայրենիքում ստեղծվել են ապրելու եւ գործարարությամբ զբաղվելու անհրաժեշտ պայմաններ։ Ըստ պարոն Նաջարյանի՝ այժմ սփյուռքահայերի մոտ մեծ վստահություն կա Հայաստանի կառավարության նկատմամբ եւ սփյուռքում ուրախ են, որ Հայաստանը գտնվում է հուսալի ձեռքերում։ Նա հատուկ ողջունել է Զարեհ Սինայնանին Սփյուռքի հարցերով Գլխավոր հանձնակատարի պաշտոնում նշանակումը: Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը եւ Արա Նաջարյանը քննարկել են Հայաստանի ապագային, կառավարության նպատակներին եւ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդմանը վերաբերող հարցեր։
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02