ՀՀ պաշտպանության նախարարության եւ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի համագործակցության 2019թ. ծրագրի շրջանակներում ՊՆ մարդու իրավունքների եւ բարեվարքության կենտրոնը հունիսի 26-ից 28-ը հանդիպումներ է կազմակերպել ՀՀ հյուսիսային հատվածում տեղակայված զորամասերի եւ Արմավիրի ուսումնական բրիգադի կին զինծառայողների հետ՝ զինված ուժերում կանանց իրավունքների պաշտպանության եւ հավասար հնարավորությունների ապահովման վերաբերյալ նրանց իրազեկվածության բարձրացման, առկա խնդիրներին ծանոթանալու եւ դրանց լուծման վերաբերյալ կին զինծառայողների դիրքորոշումներին ծանոթանալու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Հանդիպումներին մասնակցել են նաեւ Շիրակի մարզի հանրակթական դպրոցների ՆԶՊ առարկայի կին ուսուցիչները, ովքեր կարեւորել են աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը: Կին զինծառայողների սոցիալ-հոգեբանական հարմարման, ինչպես նաեւ կանանց իրավունքներին առնչվող թեմաներով քննարկումներ են անցկացվել նաեւ նշված զորամասերի հրամանատարական եւ շարքային կազմի հետ: Բարձրացված հարցերը զեկուցվել են ըստ վերադասության եւ փորձագիտական ուսումնասիրության կենթարկվեն վերը նշված ծրագրի շրջանակներում՝ առկա խնդիրների լուծման վերաբերյալ առաջարկների մշակման նպատակով:
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02