Իսրայելն արաբական պետությունների հետ ջերմացման «աննախադեպ հնարավորություն» ունի: Այս մասին հայտարարել է իսրայելական հետախուզական «Մոսսադ» գործակալության ղեկավար Յոսսի Կոենը, հաղորդում է AFP-ը: «Վերջերս հայտարարվեց Օմանի հետ պաշտոնական հարաբերությունների վերսկսման մասին: Դա առավել լայն գաղտնի ջանքերի միայն տեսանելի մասն է: Մենք խաղաղության մասին պաշտոնական համաձայնագիր դեռեւս չունենք, սակայն արդեն կան ընդհանուր շահեր, լայն համագործակցություն եւ կապի բաց ալիքներ»,- ասել է նա: Իսրայելն ու Օմանը համաձայնել են առեւտրային ներկայացուցչություն բացել 1990-ականներին, սակայն 2000 թվականին Պարսից ծոցի սուլթանությունը փակեց դրանք պաղեստինյան երկրորդ ինտիֆադայից հետո: Կոենի խոսքով՝ ներկայիս մթնոլորտը ջերմացման «աննախադեպ հնարավորություն» է: Հոկտեմբերին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն անսպասելի բանակցություններ սկսեց Օմանի սուլթանի հետ: Այդ քայլերը պաղեստինցիների մոտ մտավախություններ առաջացրեցին: Անցած շաբաթ Օմանը հայտարարեց, որ Պաղեստինում դեսպանատուն կբացի՝ ի աջակցություն պաղեստնցի ժողովրդին: Այդ հայտարարությունը «զգուշությամբ» ընդունվեց պաղեստինցիների մոտ:
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56